Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Անդրանիկ Մանուկյանին հավատ ներշնչում է վարչապետը, բայց որդին առաջադրվում է «Ծառուկյան» դաշինքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

 

https://www.youtube.com/watch?v=t_wI5dEueIA

 

Պարոն Մանուկյան, օրերս ԱԳՆ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ դեսպանների հանդիպմանը ներկա էիք նաև Դուք, որտեղ էլ նշեցիք, որ վարչապետի խոսքը լսելով՝ ուզում եք հենց հիմա ներդրում անել Հայաստանում: Մի՞թե կարծում եք՝ կոչերին սփյուռքահայերն ականջալուր կլինեն և կշտապեն ներդրումներ անել:

– Պետք է մի բան անկեղծորեն ընդգծեմ՝ վարչապետն իսկապես մեծ հավատ է ներշնչում, և մարդիկ իսկապես իրեն հավատում են: Ներդրողի համար ամենակարևորն այն է, որ պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Ինչ հոգեբանություն ունի ներդրողը, երբ որոշում է ներդրում կատարել. առաջին հերթին ինքը պետք է համոզված լինի, որ այդ ներդրումներն ապահովված են, և ինքը կորուստներ չի ունենա երկրում, որտեղ ինքը ներդրում է անելու, իր հանդեպ կլինի բարյացակամ վերաբերմունք: Ես ինչու վարչապետի հետ հանդիպմանն այդպես ասացի, որովհետև վարչապետն իսկապես շատ լավ ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններ են ստեղծում արտասահմանյան ներդրողների համար: Ես պարզապես ասացի, որ ձեր խոսքը պետք է փոխանցվի, որովհետև  դուք այստեղ ասում եք, դրսում չգիտեն ձեր ասածների մասին, և եթե մարդիկ իմանան, որ իսկապես փոխվել է մթնոլորտը Հայաստանում, ներդրողները վստահաբար կգան Հայաստան: Ես Կարեն Կարապետյանին շատ վաղուց եմ ճանաչում: Նա իր խոսքի տեր անձնավորություն է և իզուր տեղը որևէ բան չի ասի: Նա իսկապես հավատ է ներշնչում:

– Պարոն Մանուկյան, արդյոք տեղյա՞կ չեք, թե քանի սփյուռքահայ է Հայաստանում ձախողել, դիմել դատարաններ, սակայն մնացել անպաշտպան: Դատարաններում այսօր տասնյակ գործեր կան:

– Ընդհանրապես ժամանակները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց հոգեբանությունը: Վստահ եմ, որ երբ այս վարչապետը խոստումներ է տալիս, իր խոստման տեր մարդ է, կյանքի է կոչում, և ես նրան հավատում եմ: Իսկապես Հայաստանում ներդրողների թիվը գնալով ավելանում է, և դա շատ դրական երևույթ է:

– Ցույց տվեք մեկ ներդրողի, որ վարչապետի հայտարարությունից հետո շտապել է Հայաստան՝ ներդրումներ անելու: Որևէ վստահություն չկա:

– Ներդրողները միանգամից չեն կարող հայտնվել: Մարդը ընդամենը վեց ամիս է՝ վարչապետ է, ներդրողը միանգամից չի գալիս ներդրում անելու: Արտաքին ներդրողը ուսումնասիրում է, տեսնում, թե ինչ փոփոխություններ են կատարվում, հետո նոր որոշում է ներդրումներ անել: Եվ ես համոզված եմ, որ ներդրողները կգան Հայաստան: Իսկապես, վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը հավատ է ներշնչում ներդրողների մոտ: Առաջին հերթին ներդողի համար վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, և բոլոր ընտրողների համար դա չափանիշ է:

– Այս խորհրդարանական ընտրություններին ի՞նչ մասնակցություն կունենաք:

– Ես ընտրություններին չեմ մասնակցում: Ես հիմա Կիևում եմ:

– Սակայն Ձեր որդին առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով Կոտայքի մարզից:

– Իհարկե, իմ որդին առաջադրվել է, բայց ինչպես տեսնում եք՝ ես Կիևում եմ:

– Առաջադրվել է մի ուժի կողմից, որն ասում է, թե իշխանափոխության է գնում, մինչդեռ Դուք Կարեն Կարապետյանին եք գովեստի խոսքեր շնորհում:

– Ընտրությունների հետ կապված, խնդրում եմ, ինձ որևէ հարց մի տվեք: Եթե կան դեսպանատան աշխատանքների հետ կապված հարցեր, խնդրեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում