Tuesday, 14 07 2026
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին

Անդրիաս Ղուկասյանը, ով պատագամավորի թեկնածու է առաջադրված ՕՐՕ դաշինքի կողմից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր բաց նամակ է հղել միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին: Նամակում ասված է.
«Հարգելի միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներ,
Գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։

Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, և այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։ Արդյունքում, չնայած նրան, որ Հայաստանից ամեն տարի արտագաղթում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ընտրական ցուցակները մնում են անփոփոխ։

2013թ․ ես բողոքարկել եմ նախագահական ընտրությունների արդյունքները, որովհետև 576 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել էին աննախադեպ բարձր թվով ընտրողներ, որոնք գրեթե բոլորը իրենց ձայնը տվել էին իշխող կուսակցության թեկնածուին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով պաշտոնավարում է առայսօր, հայտնել էր դատարանում, որ հանձնաժողովը կասկածելի չի համարում, երբ որևէ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցում են 100% ընտրողներ և բոլորը քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին։ Դատարանը հրաժարվեց պատկան մարմիններից պահանջել տեղեկություն, թե որքան քաղաքացիներ են բացակայում այն համայնքներից, որտեղ տեղի է ունեցել ընտրողների անհավանական բարձր մասնակցություն՝ պատճառաբանելով, որ այս հարցում ճշմարտությունը պարզելու համար չկա անհրաժեշտ ժամանակ։

Ընտրություններից հետո, մի քանի ամիս անց, լրագրող Թաթուլ Հակոբյանը այցելել է այդպիսի համայնքներից մեկը և պարզել, որ 100-ից ավելի գրանցված բնակիչներից, իրականում, տեղում ապրում են միայն 8-ը։
Այդ հրապարակումը չբերեց որևէ հետևանքների, և այսօր ընտրողների հրապարակված ցուցակներում դարձյալ տեսնում ենք, որ ընտրողների թիվը ոչ թե պակասում, այլ շարունակում է աճել։

Հուսով եմ, որ ընտրական ցուցակներին վերաբերող այս դիտողութունը տեղ կգտնի ձեր զեկույցում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բացակայում է պետությանը որևէ իրավական եղանակ պարտադրելու պրակտիկան՝ պատշաճ վարել Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառումը և ընտրողների մասնակիցների ցուցակները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում