Thursday, 16 07 2026
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Սփյուռքի նախարարը մասնակցել է Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման արարողությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին մասնակցեց Գերմանիայի հայ գործարարների միության և «Արման Տերտերյան» հիմնադրամի հովանավորությամբ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությանը:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչո ւթյունից:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, պոլիկլինիկայի աշխատակիցներ և հյուրեր:

Կարևորելով Հայաստանում սփյուռքահայերի ներդրումային ծրագրեր իրականացելու անհրաժեշտությունը՝ նախարարը բարձր գնահատեց Գերմանիայի հայ գործարարների միության կողմից Հայրենիքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Հայաստանում ներդրումներ են կատարում, հատկապես՝ Գերմանիայի հայ գործարարների միությանը: Ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում  միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքը զգացվում է՝ կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ո լորտներում: Շնորհավորում եմ վերանորոգված հիանալի բժշկական հաստատության վերաբացման առիթով»:

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզն իր խոսքում ասաց, որ Հայաստանի զարգացման մասին պետք է յուրաքանչյուր հայ մտածի՝ վստահեցնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ բարերարներին՝ ազգանվեր  գործունեություն ծավալելու համար  և շնորհակալագրեր հանձնեց Գերմանիայի հայ գործարարների միությանը և անձամբ՝ Մուրադ Աքյուզին:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ ծանոթ լինելով Գերմանիայի հայ գործարարների միության ծավալած տասնյոթ տարվա գործունեությանը, կարող է փաստել՝ միության աշխատակիցները մշտապես համայնքի կողքին են և Հայրենիքից հեռու հայկական միջավայր են ստեղծում:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը շրջայց կատարեց պոլիկլինիկայում և ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում