Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Վենետիկի անբարոյական հանձնաժողովը մեզ Մովսեսի նման անապատներով է տանում. Եղիշե Պետրոսյան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, ամիսներ առաջ նախաձեռնեցիք մի շարժում, այն անվանելով «Հոգևոր Հայաստան»: Այս նախաձեռնությունը ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարություններով հանդես եկավ: Վերջին հայտարարությունը ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ էր, այս պահին ի՞նչ անելիքներ ունի «Հոգևոր Հայաստանը»: 9 դաշինք և կուսակցություն արդեն հայտարարել են  ընտրություններին մասնակցելու մասին, ո՞ւմ է աջակցելու «Հոգևոր Հայաստանը»-ը՝ մասնավորապես կա՞ն անհատներ, որ այս կամ այն կերպ համակրում են կամ որևէ շարժման մեջ են:

-Թյուր կարծիք թող չլինի, թե սա մի նախաձեռնություն է, որը ի վերջո պետք է գա ինչ-որ մի եզրահանգման և սատարի որևէ ուժի քաղաքական դաշտում, ո՛չ: Մեր դերը ես կարևորում եմ նրանով, որ մենք անընդհատ ահազանգողի դերում ենք, մենք նայում ենք զանգակատան բարձունքից և մեր ազգի, մեր պետականության, մեր անվտանգության, մեր բարոյական արժեքների վերաբերյալ խնդիրների շուրջ մենք անընդհատ բարձրաձայնում ենք և ուշադրություն ենք հրավիրում այն բաների վրա, որոնք վտանգավոր են և կարող են վտանգել նաև համազգային մեր կեցությունը:

Այսինքն՝ առհասարակ այդպիսի ծրագիր չունե՞ք, թե կոնկրետ որ քաղաքական ուժին կամ շարժմանը կաջակցեք:

-Ճիշտն ասած՝ ծրագրեր կան, որոշ ծրագրեր մենք ենք գեներացնում, ընդհանրապես  քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպություններն իրենք են աջակցում մեզ: Մենք զուտ ճարտարապետն ենք հետաքրքիր գաղափարների: Կոչ ենք անում բոլորին, որ նրանք կարողանան աջակցել և մտածել այն մասին, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, և մենք աջակցություն ունենք որոշ կուսակցությունների կողմից:

-Երբ որ «Հոգևոր Հայաստան»- ի անդրանիկ համագումարն էր, այնտեղ շատերը ելույթ ունեցան՝ մասնավորապես Տիգրան Մանսուրյանը, հետո ձեր համակիրների շարքում տեսանք Հասմիկ Պապյանին, Սվետլանա Նավասարդյանին, նրանք շարունակո՞ւմ են մնալ նախաձեռնության աջակից, թե՞ ոչ:

-Հասմիկ Պապյանը շատ ակտիվ մասնակից է, եթե հաշվի չառնենք հեռավորությունը, մենք նամակագրական կապի մեջ ենք: Նարինե Թուխիկյանը նույնպես մեր նախաձեռնողներից է, գնալով մեր շարքերը ուժեղանում և ամրապնդվում են, բայց ես կուզենայի առողջ տեմպ տեսնել: Մենք անընդհատ հանդիպումների, նամակագրության մեջ ենք: Մենք հարց ենք բարձրացնում, որ հայության համար, նրա գոյության, նրա ապագայի, նրա տեսակի պահպանման միակ երաշխիքը, անկախ նրանից թե նա մոլորակի որ ծայրում է, ամուր Հայաստանն է, այսինքն՝ Հայաստանն այնքան պետք է ամրանա, որ ինքը տեր կանգնի իր քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայերին: Այսինքն՝ միասնականության վրա հենված երկրի մասին ենք խոսում:

Մենք պատրաստվում ենք համաժողովի, որը երևի թե ընտրություններից առաջ տեղի կունենա: Ես վատ կանխատեսում ունեմ՝ կապված այս ընտրությունների հետ. ամեն ինչ արդեն նախօրոք արվել է, իշխանություններն ամեն ինչ նախապատրաստել են: Սա ազգի բզկտման հերթական միջոցառում է՝ ընտրություններ անունով: Վենետիկի անբարոյական հանձնաժողովը մեզ Մովսեսի նման անապատներով տանում է, իբր թե մենք ժողովրդավար ենք դառնում, ո՛չ, այնտեղ դրված են ականներ, որ մենք անպայման բզկտվենք, որ մենք իրար ուտենք, և նրանք մեր երկիրը թալանեն սիրով:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում