Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ովքեր չեն ցանկանում, որ Մխիթարյանը գոլ խփի, կամ բուքմեյքերների էժանագին «աֆյորան»

«Մանչեսթեր Յունայթեդը» բուքմեյքերական շուկայում այն թոփ թիմերի շարքում է, որի հանդիպումներին թե քանակի և թե գումարի առումով ամենաշատ խաղադրույքներն են արվում: Եվրոպական գրանդ ակումբների երկրպագուները, բացի իրենց սիրելի թիմի հաղթանակի համար խաղադրույք կատարելուց, գումար են դնում նաև սիրելի ֆուտբոլիստի կամ ֆուտբոլիստների գոլ խփելու համար:

Ռուսաստանյան շուկայում այսօր կա ընդամենը երեք բուքմեյքերական ընկերություն, որոնք ունեն համապատասխան լիցենզիա այս երկրում գործունեություն ծավալելու համար: Այդ ընկերություններից միայն 1xbet-ն է, որը խաղադրույք է ընդունում ֆուտբոլիստների գոլի հեղինակ դառնալու համար:

«Ամենաշատ խաղադրույքներ կատարվում են Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», ինչպես նաև «Չելսիի» և «Յուվենթուսի» մասնակցությամբ խաղերին: Գումարի չափը նշել չեմ կարող, սակայն կարող եմ ասել, որ այս թիմերը բուքմեյքերական ընկերությունների համար ֆինանսական տեսանկյունից լայն շրջանառություն են ապահովում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1xbet-ի աշխատակից Նիկոյալ Ներսեսովը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Ռուսաստանում այս թիմի հանդիպումների վրա խաղադրույքների քանակի զգալի աճ է նկատվել:

«Ռուսաստանում «Յունայթեդի» երկրպագուները բավական շատ են: Երբ Մխիթարյանը և Իբրահիմովիչը Անգլիա եկան, խաղադրույք կատարողների շրջանում զգալի մեծացավ հետաքրքրությունը «Մանչեսթերի» նկատմամբ: Գոլի հեղինակ դառնալու համար կատարված խաղադրույքների հաշվարկում Մխիթարյանն և Իբրահիմովիչը առաջատար են: Կարող եմ ասել, որ Մխիթարյանը նույնիսկ մի փոքր գերազանցում է Իբրահիմովիչին, ինչը հավանաբար կապված է Ռուսաստանում միլիոնավոր հայերի բնակվելու հետ: Հայերը երկրպագում են Մխիթարյանին և անկախ նրա մարզավիճակից՝ մշտապես դրույք են կատարում գոլ խփելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Չնայած որ վերլուծական պարբերականները և ֆուտբոլի մասնագետները կարծում են, որ Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Սենտ-Էտյեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մխիթարյանի մեկնարկային կազմում լինելու հավանականությունը փոքր է, այդուհանդերձ՝ նշված ընկերությունը հայ ֆուտբոլիստի գոլի հեղինակ դառնալը ոչ միայն բարձր է գնահատել, այլև խաղադրույք կատարելու բազմաթիվ տարբերակներ է առաջարկել: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստի գոլ խփելու հավանականությունը գնահատված է 4, իսկ չխփելը՝ 1.17 գործակցով:

Նշենք, որ հայաստանյան բուքմեյքերական ընկերություններում Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալը գնահատվել է մոտավորապես 2.2 գործակցով: Սա նշանակում է, որ մեր երկրում Մխիթարյանի գոլ խփելու համար տոկոսային առումով անհամեմատ ավելի շատ են խաղադրույքներ կատարում, ինչի հետևանքով էլ տեղական ընկերությունները գործակիցը արհեստականորեն իջեցրել են, որպեսզի դրական ելքի դեպքում վնասը փոքր լինի: Ստացվում է, որ հատկապես հայկական բուքմեյքերական ընկերություններին ամենևին ձեռնտու չէ, որ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Այն, որ բուքմեյքերական ընկերությունները շարունակ դիմում են էժանագին խարդախության, կարծում ենք՝ ակնհայտ է: Դրա վառ օրինակը. դեռևս երեկ կեսօրին պարզ դարձավ, որ այսօր «Սենտ Էտյենի» հետ պատասխան հանդիպումը բաց է թողնելու Ուեյն Ռունին: Նա ընդհանրապես չի մեկնել Ֆրանսիա: Խաղից 7-8 ժամ առաջ, սակայն, թե՛ հայկական և թե՛ 1xbet ընկերությունը նրա գոլ խփելու հնարավորությունը գնահատել էր մոտ 2.3 գործակցով: Ռուսական ընկերության աշխատակիցը խարդախության այս փաստը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ռունիի գոլ խփելու համար գործակիցը սահմանված էր մոտ մեկ շաբաթ առաջ, և այն ծրագրից չի հանվել: Ֆուտբոլին հետևողները տեղյակ են, որ Ռունին չի խաղալու, և դժվար թե կատարեն խաղադրույքներ»:

Փաստորեն մարդիկ, ովքեր չեն հետևում ֆուտբոլային աշխարհի անցուդարձին, ըստ էության դառնում են խաբկանքի զոհ՝ «ջուրը գցելով» գումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում