Sunday, 12 07 2026
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը

Կանխիկով ցուցակն ու ավանսով ընտրությունները

Սերժ Սարգսյանը այսօր անցկացրել է ազգային անվտանգության խորհդի նիստ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացակարգերի և տեխնիկական ապահովման հետ կապված հարցեր: Հայաստանն ունի տնտեսական, սոցիալական, քաղաքական, անգամ մշակութային բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք ահռելի նշանակություն ունեն թե՛ պետության անվտանգության, թե՛ հանրային կյանքի կազմակերպման արդյունավետության համար, սակայն այդ հարցերից և որևէ մեկով Հայաստանում անվտանգության խորհրդի նիստեր չեն հրավիրվել և չեն հրավիրվում: Հայաստանի ավտոճանապարհներին տեղի ունեցող պատահարների հետևանքով տարեկան զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ, ավելի շատ, քան մեզանից խլել է Ապրիլյան պատերազմը կամ խլում է ընդհանրապես պատերազմական վիճակը, սակայն, այդ հարցով անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվում, իսկ ահա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացակարգն ու տեխնիկական ապահովման հարցերը այն հարցերն են, որոնք, փաստորեն, արժանի են ԱԱԽ մակարդակով քննարկման:

Իրականում, իհարկե բոլորի համար պարզ և հասկանալի է, որ այդ հարցերը ընդամենը առիթներն են, իսկ բուն խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը Հայաստանի իշխանության համար իսկապես անվտանգության կարևորագույն խնդրի լուծման գործընթաց է, պարզապես ոչ թե ազգային, պետական, այլ իշխանական անվտանգության: Խնդիրն ընդամենը այն է, որ Հայաստանի պետական և ազգային անվտանգության ինստիտուտները իշխանության համար ծառայում են համակարգային, ներիշխանական անվտանգության խնդիրների քննարկման հարթակներ: Եվ այս իմաստով, իհարկե, տրամաբանական է, որ ԵԿՄ համագումարից, բանակի հրամկազմի առաջ ունեցած նախընտրական ելույթներից հետո Սերժ Սարգսյանը պետք է այդ ամենը տրամաբանական ամփոփման ենթարկեր արդեն ազգային անվտանգության խորհրդում, որտեղ իհարկե մտցվել են, թերևս, վերջին ճշգրտումները ընտրական գործընթացի վճռորոշ, եզրափակիչ փուլից առաջ, հստակեցվել են իշխանական բևեռների և օղակների խնդիրները, տրվել են վերջին հանձնարարությունները:

Ընտրությունները Հայաստանի համար, իհարկե, ազգային անվտանգության հարց են՝ մյուս կողմից, քանի որ դրանց որակը անկասկած պայմանավորելու է Հայաստանի թե՛ ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ Հայաստանի արտաքին իմիջը, թե՛ Հայաստանի սուվերենությունը, ներդրումային գրավչությունը, մի խոսքով՝ ամեն ինչ: Այդ ամենի համար, իհարկե, պետք է ընտրություն, որի արդյունքների վերաբերյալ ոչ միայն չեն լինի հանրային կասկածներ, այլ նաև այդ արդյունքները խորհրդարան չեն բերի գործնականում այն նույն դեմքերին և ուժերին, որոնց երկու տասնամյակի գործունեության արդյունքում կամ ավելի շուտ հետևանքով Հայաստանը ներկայումս կանգնած է չափազանց լուրջ ներքին և արտաքին խնդիրների և մարտահրավերների առաջ, որի հետևանքով այսօր նոր թափ է ստացել արտագաղթը, տեղի է ունեցել ներդրումների էական անկում, լրջագույն կասկածի տակ է հայտնվել պետության ինքնիշխան քաղաքականությունը: Այդպիսի ընտրության հարցե՞ր են քննարկել Սերժ Սարգսյանն ու ԱԱԽ անդամները: Գուցե շատ ստիպելու դեպքում հնարավոր էր հավատալ՝ ավանսով, բայց բանն այն է, որ արդեն իսկ հայտնի է նույն այդ իշխանության ուժի կազմած «ռեյտինգային» ցուցակը՝ «կանխիկով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում