Արտասահմանցի լրագրողներին հայտնի է դարձել, որ դերասաններ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսը ամենամոտ ժամանակներս կհայտարարեն իրենց ամուսնալուծության մասին: Այդ մասին հաղորդել է The Daily Star-ը: Ըստ պարբերականի աղբյուրի՝ ամուսնալուծության գործընթացի սկզբի մասին կհայտարարի անձամբ Դուգլասը:
Տեղեկությունների համաձայն՝ ամուսնալուծության նախաձեռնողը հենց Դուգլասն է: Թե ինչ պատճառով է նա որոշել ամուսնալուծվել կնոջից՝ հայտնի չէ: Դերասանի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից:
68-ամյա դերասանը վերջին ժամանակներս կնոջ հետ ժամանակ չի անցկացնում: Նրանց միասին չեն նկատել վերջին չորս ամսվա ընթացքում:









































