Friday, 24 07 2026
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Թուրքիայի մշակույթի նախարարը Կարսի հուշարձանի ապամոնտաժման համար մեղադրել է այդ գործընթացը քննադատողներին

Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթին տված հարցազրույցում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայն անդրադարձել է Կարսի՝ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժմանը.

«Ես իմ ափսոսանքն եմ հայտնում այդ հուշարձանի ապամոնտաժման համար: Բոլոր նրանք, ովքեր քննադատում էին հուշարձանի ապամոնտաժումը, փչացրին ողջ գործընթացը: Փոխանակ գործընթացը հանդարտեցնելու, նրանք առավել «բորբոքեցին» այս խնդրի շուրջ ծավալված կրքերը: Այս հարցը քաղաքականացվել էր, տեղի բնակիչներն էլ շովինիստական քննարկումներ էին կազմակերպում:

Օրինակ՝ մենք թույլատրեցինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումը: Եթե եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման հարցը ևս մեկ անգամ քաղաքականացվեր, ապա մենք հաստատապես չէինք կարողանալու այն տեղադրել իր տեղում»:

Հիշեցենք, որ այս տարվա հունվարին էրթուղրուլ Գյունայը Կարսի հուշարձանի պատճառով ընկել էր հիմար վիճակի մեջ:

Հունվարի սկզբին Սարիղամիշի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ Կարս այցելած վարչապետ էրդողանը հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանն անվանեց «այլանդակ» ու հրահանգեց ապամոնտաժել այն, ինչի համար արժանացավ մեծ քննադատության:

Գյունայը փորձել էր պաշտպանել Էրդողանին՝ նշելով, թե վերջինս ոչ թե Կարսի հուշարձանն էր «այլանդակ» անվանել, այլ նրա շրջակայքում գտնվող հյուղակները:
Սակայն Գյունայի այս խոսքերից շատ չանցած՝ Էրդողանը վերահաստատել էր, որ հենց հուշարձանն է «այլանդակ» համարել, ինչից հետո Գյունայը հայտնվել էր տհաճ իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում