Իտալիայի յուրօրինակ կառույցներից մեկը՝ Պիզայի աշտարակը, իր 800-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ դադարել է թեքվել: Այս մասին հայտնել են մասնագետները, որոնք աշխատել են կառույցի հիմքի ամրացման վրա՝ փոխանցում է BBC-ն:
2001-2013թթ. Պիզայի աշտարակի թեքությունը 2.5 սմ-ով կրճատվել է:
26 միլիոն եվրո արժեքով նախագծի ինժեներների հաշվարկներով՝ այն կայուն կմնա առնվազն 200 տարի:
Աշտարակի հիմքի ամրացման աշխատանքներն ավելի քան 10 տարի են տևել:










































