Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ թույլ է տալիս Բելգիան

Դաշինքներն անկասկած հանդիսանում են 2017 թվականի խորհրդարանի ընտրության գլխավոր թրենդը, թեև ոչ բոլոր ուժերն են, որ ընտրությանը մասնակցելու են դաշինքներով: Սակայն, շատ ուժերի պարագայում, անգամ եթե մասնակցությունը դաշինքային չէ, ցուցակներում տեղ են հայտնվում անձինք, որոնք տվյալ կուսակցությունից չեն, և չեն հանդիսանում զուտ կուսակցական համակիր: Այսինքն, ընդհանուր առմամբ, անգամ այդ մասնակցության տարբերակներում պահպանվում է «հավաքական» տրամաբանությունը: Առկա թրենդը իր հետ բերում է հարցեր, որոնցից ամենատարածվածը բնականաբար առնչվում է դաշինքների կազմավորման հենքին, հիմքին: Առաջին հերթին շեշտվում է գաղափարական, արժեքային ընդհանրության խնդիրը, հատկապես, երբ դաշինքների գրեթե ճնշող մեծամասնության պարագայում միևնույն տիրույթում են հայտնվում մարդիկ, որոնք մինչ այդ հանդես են եկել թե՛ տարբեր գաղափարական դիրքերից, թե՛ ներքին և արտաքին հարցերում տարբեր դիրքորոշումներով: Տեսականում անվիճելի է դրույթը, որ եթե դաշինքները գաղափարական չեն, դրանք ունենում են կարճ կյանք և որպես կանոն չեն բերում որևէ հանրօգուտ արդյունքի: Առավել ևս՝ հայաստանյան իրականությունը գործնականում ապացուցել է հենց այդ հանգամանքը: Մյուս կողմից, դաշինքների գաղափարական հենքի, ընդհանրությունների մասին խոսակցությունն առարկայական կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանում առկա է քաղաքական մրցակցություն և ընտրողի քվեն է որոշում, թե ով ինչ տեղ է զբաղեցնելու գալիք խորհրդարանում և ընդհանրապես քաղաքական դաշտում:

Այդ, ինչպես նաև սահմանադրական կառավարման մոդելի պարագայում գաղափարներն ու արժեքները դառնում են շատ կարևոր, քանի որ պարզ հարց է առաջանում, թե ներքին ու արտաքին տնտեսական քաղաքականության, անվտանգության, ռազմա-քաղաքական հարցերի պարագայում ինչպես են ընդհանուր որոշումներ կայացնելու լիովին տարբեր մոտեցումներ ունեցող գործիչները և ուժերը, որոնք հանդես են եկել մեկ ընտրական դաշինքով: Դա նշանակելու է անխուսափելի ճգնաժամ, ներիշխանական կոլապս և պետական կառավարման համակարգի կաթվածահարում: Մինչդեռ, Հայաստանի դեպքում խնդիրը ամենևին այն չէ, որ լինի չգողացող և չկոռումպացված համակարգ: Դա նվազագույնն է, մինչդեռ, արդեն իսկ գոյություն ունեցող կոռումպացված համակարգը թողել է այնպիսի հետևանք, որ Հայաստանին անհրաժեշտ են խորքային, արմատական և արագ ռեֆորմներ, որոնք ենթադրում են ընդհուպ ցավոտ որոշումներ, հետևաբար այդ որոշումները կայացնողների գաղափարական, արժեքային և սկզբունքային ամրություն ու հաստատակամություն: Այդ տեսանկյունից, ինքնաբերաբար պարզ է, որ նախընտրական ապագաղափարական դաշինքները, որ արդեն իսկ առկա են Հայաստանի նախընտրական գործընթացում, պրակտիկ առումով բացարձակապես անվստահելի են պետական կառավարման բնականոն ընթացք ապահովելու տեսանկյունից, հետևաբար, եթե դրանք կազմեն իշխող մեծամասնություն, ապա միարժեքորեն հնարավոր է եզրակացնել, որ կառավարման այդ ստատուս-քվոն լինելու է ճգնաժամային և անարդյունավետ:

Մյուս կողմից, Հայաստանի պարագայում, ներկայումս կա գլխավոր այլ խնդիր՝ նախ հասնել նրան, որ Հայաստանում անցկացվի իրապես ազատ ընտրություն և ընտրողի քվեն որոշի քաղաքական դասավորությունը, քաղաքական ստատուս-քվոն: Դա նշանակում է, որ պետք է ուժ, որը կկասեցնի ընտրակեղծարար մեքենայի, վերարտադրության մեքենայի ընթացքը և կստիպի խաղալ խաղի սահմանադրական կանոններով: Այդ պարագայում, գլխավոր այդ խնդիրը լուծելու համար, կարծես թե, գաղափարական ընդհանրությունը այդքան էլ առանցքային չէ: Ի վերջո, առաջանում է ընդհանրության մեկ այլ մոտիվ՝ օրինականության, սահմանադրականության ապահովում: Բայց այս դեպքում առաջանում է երկու հարց: Նախ այն, թե որևէ դաշինքի կոնկրետ ինչի՞ շնորհիվ է պատրաստվում կասեցնել վերարտադրության մեքենայի ավանդական ընթացքը: Այդ հարցի պատասխանը հանրությունը չունի, որևէ սուբյեկտ չի կարողանում տալ դրա հստակ, տրամաբանված, որոշակի քայլերի և ռազմավարության հաջորդականություն, երկարաժամկետ հստակ պատկերացում ունեցող պատասխան: Միևնույն ժամանակ, չկա նույնիսկ հստակ և որոշակի հաջորդականություն, տրամաբանված գործողությունների շարք ենթադրող պատասխան, թե ինչ պետք է անեն վերարտադրության մեքենան կասեցնելուց հետո: Իջեցնելու են մեքենայից նախկին վարորդին և ուղևորներին, նստելու են նրանց փոխարեն և շարունակեն ընթացքը, թե՞ փոխելու են մեքենան: Այդ դեպքում, ինչպիսի՞ն է լինելու նոր մեքենան, կամ ժամանակավոր մեքենան: Չէ՞ որ հնարավոր չէ պատերազմի մեջ գտնվող պետությունը կանգնեցնել, այսպես ասած՝ կայանել մայթեզրին, մինչ կլուծվի նոր մեքենայի հարցը:

Այսինքն, այսպես, թե այնպես, պետության կառավարման, տնտեսության կառավարման, անվտանգության կառավարման ընթացիկ, ամենօրյա և ամենժամյա հարցը մնում է օրակարգում բոլոր դեպքերում, հատկապես այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Հայաստանում չկան կայացած ինստիտուտներ, որոնք կարող են առժամանակ իրենց վրա վերցնել պետության կառավարումը և իրենց գործառույթները իրականացնել անխափան՝ անկախ քաղաքական ստատուս-քվոյի որոշակիացումից: Օրինակ, Բելգիան կարող է ամիսներ շարունակ չունենալ վարչապետ, բայց կենսագործունեություն ծավալել որպես պետություն, առանց կոլապսի: Որովհետև Բելգիան կայացած ավանդույթներով և ինստիտուտներով պետություն է: Բայց Հայաստանն այդպիսին չէ, հետևաբար Հայաստանի համար անցումային կառավարում, որպես այդպիսին, լինել չի կարող՝ Հայաստանին պետք է անընդհատ կառավարում, հետևաբար հանրությանն էլ պետք է ներկայացնել կառավարման անընդհատության հստակ հաջորդականություն և գործողություն պարունակող տեսլական: Հակառակը պոպուլիզմ է, հակառակը խաբեություն է, կամ ինքնախաբեություն, որի հետևանքը ցանկացած դեպքում էլ պետության և հանրության համար ծանր է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում