Thursday, 16 07 2026
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը

Հայաստանում աժիոտաժ է. «ձայն հանողներին» փոխարինում են «ձայն բերողները». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխությունների ամենադրական հետևանքը լինելու է քաղաքական ուժերի դերի բարձրացումը։ Տեսականորեն այդպես մտածողներն ու այդպես համոզողները, իհարկե, իրավացի էին, քանի որ պառլամենտական կառավարման համակարգը, այսպես թե այնպես, ենթադրում է որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերի բարձրացում։

Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։

Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում հայտնվելու ամենամեծ շանսերը ստացել են տեղերում «ձայն բերողները», որոնց հնարավորություններն անգամներով ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների, քաղաքական անձանց կշիռը։

Նոր Օրենսգիրքն ու Սահմանադրությունը նմաններին հնարավորություն է տալիս ընդամենը «գրվել» որևէ կուսակցության ցուցակում ու մասնակցել ընտրություններին։ Արդյունքում՝ ձևով քաղաքական ուժերի դերակատարությունն իսկապես մեծանալու է, բովանդակությամբ՝ նվազելու, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենք խորհրդարանում ներկայացվածության առումով լինելու են շատ ավելի ոչ քաղաքական, քան այսօր։

Որովհետև առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները»՝ բառի գաղափարական, ծրագրային իմաստով, այլ «ձայն բերողները»՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքականության վերացումը, իհարկե,  ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որի սահմանած խաղի կանոններով այդ գործին լծվել են բոլորը՝ իրենց քաղաքական հնչեղ անվանումներով»:

 

ՄանրամասնԵՐԸ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում