ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև գրասենյակից զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը մասնակցում են Թրամփի գլխավոր խորհրդականները: Այդ մասին Twitter-ում հայտնել է Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը:
Սփայսերը տեղադրել է լուսանկար, որտեղ երևում է, որ Թրամփը հեռախոսով խոսում է սեղանի մոտ նստած, իսկ նրա կողքին նստած և կանգնած են փոխնախագահ Մայք Փենսը, Սպիտակ տան ապարատի ղեկավար Ռայնս Փրիբասը, ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը և Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվեն Բենոնը:









































