Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը և իրավիճակը Կիպրոսում: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք ուզում ենք միջազգային կոալիցիայի հետ հարաբերությունների այլ գաղափար իրագործել: Իրավիճակը Սիրիայում և Իրաքում մեզ համար շատ կարևոր է: Այսօր մենք քննարկել ենք բանակցային գործընթացներն Աստանայում և Ժնևում (սիրիական կարգավորման հարցով)»,- ասել է նա:
Էրդողանը գոհունակություն է հայտնել կիպրոսյան կարգավորման հարցով Լոնդոնի և Անկարայի համագործակցության արդյունքներով՝ հավելելով, որ երկու երկրների հետախուզական և պաշտպանական գերատեսչությունները համատեղ աշխատանք կկատարեն:
Էրդողանի խոսքով՝ Բրիտանիան և Թուրքիան «նպատակադրվել են փոխադարձ առևտրի շրջանառությունը 15,6 մլրդ դոլարից հասցնել 20 մլրդ դոլարի»:
Մեյը հաստատել է համագործակցությունն ուժեղացնելու երկու երկրների մտադրությունը:
«Մենք աշխատում ենք Սիրիայում խաղաղության համար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Մենք կուժեղացնենք համագործակցությունը պաշտպանության, կրթության և տեղեկատվության փոխանակման ոլորտներում, իսկ հարաբերությունների ամրապնդումն առևտրային ոլորտում՝ ի շահ է երկու երկրների»,- նշել է նա:







































