Ամերիկյան բալիստիկ հրթիռներն արձակելու «ոսկե» կոդը ստանալը սթափեցնող է։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երբ նրանք բացատրում են, թե ինչ է դա նշանակում և ինչ ավերածությունների մասին է խոսքը, դա շատ է սթափեցնում։ Ինչ-որ առումով շատ-շատ սարսափելի է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ այդ զգացումի պատճառով անքնություն չի ունենա և կկարողանա հաղթահարել իր վրա դրված պատասխանատվությունը։
«Ոսկե կոդերը», որոնք գրված են քարտի վրա, թույլ են տալիս ԱՄՆ նախագահին ռազմավարական միջուկային հրթիռներ արձակելու հրաման տալ։
Pres. Trump on receiving nuclear codes: “It is a very sobering moment, yes. It’s very, very, very scary in a sense.” https://t.co/89o6NhpsWh pic.twitter.com/MNIpCfmec8
— ABC News (@ABC) January 26, 2017








































