Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

«Վահան Շիրխանյանին կամաց-կամաց սպանում են». Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը կրկին չկայացավ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դարձյալ չսկսվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

20 ամբաստանյալներից 5-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, 3-ի նկատմամաբ կիրառված է գրավ, մնացած 12-ը գտնվում են կալանքի տակ:

Այս բազմամարդ նիստը ևս սկսվեց ուշացումով՝ մինչև դատավարության կողմերը, ուղեկցող դասակի ծառայողները, լրագրողներն ու ամբաստանյալների հարազատների մի փոքրիկ մասը տեղավորվեցին ոչ մեծ դահլիճում:

Եվ դատական նիստը դարձյալ չսկսվեց՝ այս բոլոր ջանքերից հետո, քանի որ այս անգամ ևս դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:

Ներկաների աչքը ջուր կտրվեց՝ դահլիճ ուղեկցվող՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին հետևելով, քանի որ մինչև վերջին պահը պահպանվում էր «ինտրիգը»՝ բերե՞լ են, թե՞ չեն բերել Վահան Շիրխանյանին…

Նիստի սկզբում նախագահող դատավորը նորից հայտնեց, որ գրություն է ստացվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, թե ամբաստանյալ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ-ից, որպեսզի նրան ուղեկցեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Վերստին այդ գրությանը կից ուղարկվել էին նաև բժշկական տեղեկանք ու ՔԿՀ-ում կալանավորների անվտանգության ապահովման մասնագետի կազմած արձանագրությունը:

Բժշկական տեղեկանքը նույն բովանդակությունն ուներ՝ կալանավոր Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, թույլատրվում է, որ նա մասնակցի դատական նիստերին, տեղաշարժվելու համար նա կարիք չունի պատգարակի, կարիք չունի  նաև դատարան պառկած ներկայանալու:

Գործով մեղադրողները կարծիք հայտնեցին, թե Վահան Շիրխանյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել, նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում, քանի որ ըստ բժշկական տեղեկանքի՝ կալանավայրից դատարան հասնելու համար նրան պատգարակ հարկավոր չէ… Հետևաբար, ըստ դատախազների՝ հաջորդ նիստին դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի՝ Վահան Շիրխանյանի ներկայությունը դատական նիստին պարտադիր ապահովելու համար, որպեսզի հնարավոր լինի ողջամիտ ժամկետներում կատարել այս ծավալուն գործի դատական քննությունը:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը ի պատասխան հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ տրված բժշկական տեղեկանքը իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ Վահան Շիրխանյանը շատ ծանր առողջական վիճակում է:

Փաստաբանը պնդեց, որ Վահան Շիրխանյանը ցանկանո՛ւմ է ներկայանալ ու մասնակցել դատական նիստերին, նա ոչ թե անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ, այլ իր առողջական վիճակի պատճառով հնարավորություն չունի դատարան ներկայանալու:

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք փաստաթուղթ:

Նախ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի  որոշումը՝ բաղկացած 17 թերթից:

Որոշման մեջ, ըստ Հ. Ալումյանի, նկարագրված է՝ ինչ առողջական խնդիրներ ունի կալանավոր Վահան Շիրխանյանը և հետևություն է արված, որ նա ՔԿՀ-ում չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հայկ Ալումյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը ՔԿՀ-ում անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում հենց ա՛յն «սուբյեկտի»՝ բժշկի կողմից, ով արդեն մի քանի նիստ է՝ դատարան է ուղարկում կեղծ տեղեկանքներ, թե Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, ու նա կարող է առանց պատգարակի ներկայանալ դատարան: «Այդ սուբյեկտը իր պարտականությունները չի կատարում»,- ՔԿՀ բժշկի մասին ասաց փաստաբանը՝ որպես ասվածի ապացույց՝ մատնացույց անելով ՄԻՊ որոշումը:

Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց նաև ՀՀ արդարադատության նախարարության՝ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ի ընթացիկ հաշվետվությունը, որտեղ նշված է, որ թեև կալանավոր Վահան Շիրխանյանի վերաբերյալ առկա են բժշկական բազմաթիվ հետազոտությունների եզրակացություններ՝ առ այն, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա, և նա կարող է ՔԿՀ-ում դեղորայք ստանալով՝ բավարարվել, բայց, ի հակադրություն այդ բժշկական եզրակացությունների, «Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում տեսանելիորեն վատացել է»: Դիտորդական խումբը Վահան Շիրխանյանին տրամադրվող բուժօգնության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել հիշյալ հաշվետվության մեջ:

Փաստաբան Հայկ Ալումյանը հավելեց. «Վահան Շիրխանյանին կամաց-կամաց սպանում են…»:

Հայկ Ալումյանը նշեց նաև՝ երեկ չէ՝ առաջին օրը նյարդաբանը հետազոտություն է կատարել ու եզրակացրել, որ Վահան Շիրխանյանի մոտ առկա է «ողնաշարային ցավային նյարդարմատային համախտանիշ՝ գոտկային մակարդակում»: Այդ եզրակացությունը փաստաբանը նույնպես ներկայացրեց դատարանին ու ասաց. «Մարդը չի կարողանում քայլել: Էլ ո՞նց բացատրի… Իմ կարծիքով՝ պետական որոշ մարմիններ չեն ուզում, որ էդ մարդը՝ Վահան Շիրխանյանը, ներկայանա դատարան…»:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանը ՔԿՀ-ից պահանջել ու հաջորդ նիստին երևի կստանա Վահան Շիրխանյանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նրա բժշկական քարտը:

Նախագահողն առաջարկեց նաև Վահան Շիրխանյանի բացակայությամբ սկսել դատական քննության նախապատրաստական մասը, ինչին փաստաբանները կտրականապես դեմ արտահայտվեցին՝ ասելով, որ կխախտվեն ամբաստանյալ Վահան Շիրխանյանի իրավունքները:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց ու պնդեց, որ հարկավոր է Վահան Շիրխանյանի մասն առանձնացնել այս քրեական գործից: Դրանով չեն խախտվի ոչ մեկի իրավունքները: Առանձնացված մասով դատարանը թող բժշկական փաստաթղթեր պահանջի, դատաբժշկական փորձաքննություն նշանակի, իսկ մայր գործով թող հնարավորություն ստեղծի դատական քննությունը սկսելու: «Չի ապահովվում կալանավորի ներկայությունը դատական նիստին: Խնդիր կա, ու մեղավորը պետությունն է, որ չի կարողանում դատական նիստերի անցկացումը կազմակերպել»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց դատական այս նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ՝ միայն մեկ ժամով, անհապաղ մեկուսարանին հրահանգել, որ կալանավորին ներկայացնեն դատարան, քանի որ վերջինս չի հրաժարվում դատական նիստին մասնակցելուց, նրան հարկավոր է ընդամենը պատգարակ կամ սայլակ տրամադրել:

Բոլոր փաստաբանները միացան Ինեսա Պետրոսյանի միջնորդությանը:

Սակայն նախագահող դատավորը միանգամից հապճեպ հայտարարեց դատական նիստի ավարտը՝ չանդրադառնալով Ինեսա Պետրոսյանի միջնորդության քննարկմանն ու լուծմանը, մասնավորապես՝ այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին մեղադրողները:

«Իմ միջնորդությունը չի՞ քննարկվում»,- բացականչեց Ինեսա Պետրոսյանը, բայց նախագահող դատավորն արդեն հայտարարում էր հաջորդ դատական նիստի օրը՝ հունվարի 27:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում