Thursday, 16 05 2024
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

Հրանտին սպանեցիք, Գարոյին, Գարոներին ի՞նչ եք անելու․ թուրք սյունակագրի հոդվածը

Թուրքական հեղինակավոր «Ջումհուրիյեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինը հոդված է հրապարակել տասը տարի առաջ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության և մեր օրերում նրա գործը շարունակող մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանի վերաբերյալ:

«Նրա սպանության օրվանից արդեն 10 տարի է անցել: 10 տարի է անցել այն ժամանակից, ինչ նախկին վարչապետը՝ ներկայիս նախագահը, Նրա տուն գնալով, խոստում տվեց` ասելով. «Թույլ չենք տա, որ այս հանցագործությունը կորչի Անկարայի մթին լաբիրինթներում»: Սակայն սադրիչները, մարդասպանների դեմքը շոյողները, Նրա մահվան ճանապարհին արյունոտ քարեր նետողները, հանցանքի մասին իմացողները, սակայն այն չկանխողները, աչք փակողները դեռ շրջում են «մթին լաբիրինթների անվտանգության ներքո»…

Նրան սպանեցիք: Կարծեցիք, թե այս երկրի ամենաքաջ զավակներից մեկին մեջտեղից վերացնելով կարողանալու եք վերացնել Նրանից բարձրացող հզոր ձայնն ու քաջ սիրտը:

Սխալվեցիք:

Ռասիստական-ազգայնական նախապաշարմունքներով կուրացած ձեր ուղեղը չկարողացավ հաշվի առնել, նախատեսել: Չկարողացաք հասկանալ, որ Նրա սպանությամբ հազարավոր, տասնյակ հազարավոր Նրանից է ծնվելու:

Չէիք կարող գիտակցել և չգիտակցեցիք, որ հանցագործությունից անմիջապես հետո Նրա սպանության վայրում հարյուր հազարավորներն են հանդիպելու, այդ հարյուր հազարավորները Շիշլիից Ենիքափը բղավելու էին. «Բոլորս Հրանտ ենք», Նրա սպանությունից ծնված զայրույթից այն կողմ ծնվելու էր գիտակցումն ու առաջանալու էր սրտի խիզախությունը:

Նրան չկարողացաք հասկանալ անգամ երբ ողջ էր: 1998 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում «1915-ի Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է» օրենքի ընդունման օրը առանց վարանելու դուրս եկավ գլխավոր լրատվամիջոցի էկրաններին: Հիշեք այդ օրը Նրա ասածները. «Կգնամ Փարիզ և Կոնկորդ հրապարակում, մի քարի վրա կանգնելով, կբղավեմ. «1915-ին Անատոլիայում հայերի դեմ ցեղասպանություն չի իրականացվել»: Ֆրանսիական պետությունը մի ձեռքիցս կբռնի ինձ և կտանի: Այնուհետև կվերադառնամ, Անկարայի Գյուվեն այգում մի քարի վրա կանգնելով կբղավեմ. «1915-ին Անատոլիայում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել»: Պետությունը մյուս ձեռքիցս կբռնի և կտանի: Գուցե ինձ մասնատեն: Սակայն ես չեմ հրաժարվի ասել այն, ինչ ճիշտ գիտեմ: Ցեղասպանության իրողության հետ ոչ թե օրենքներով, այլ քննարկելով և խոսելով կարող ենք առերեսվել…»:

Հիշեցի՞ք:

Ամաչեցի՞ք:

Ասացի, որ «Նրան սպանեցիք և Նրանից տասնյակ, հարյուրավոր, հազարավոր Նա ծնվեց»: Թուրքիայի Հանրապետության վախեցած, սարսափած, շշուկով խոսացող հայ քաղաքացիների միջից դուրս եկած Նա այսօր ապրում է Նրա դրոշը կրող երիտասարդ հայերի ձայնում, խոսքում, գիտակցության մեջ և գործողություններում:

Նրանցից մեկն էլ Գարո Փայլանն է:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը:

Նախորդ օրը մեջլիսում իրականությունը բղավելիս Նրանից հետ չմնացող և 1915 թվականի մասին խոսելիս` «Ես դրա անունը ցեղասպանություն եմ դնում, ինչ էլ դուք ասեք: Եկեք անունը միասին դնենք և շարունակենք մեր ճանապարհը: Ես շատ լավ գիտեմ, թե պապս ինչեր է ապրել» ասողը, բոլորիդ կողմից պատժված Գարո Փայլանը…

Մի՞թե չեք հասկանում: Գարո Փայլանը Հրանտ Դինքն է:

Հրանտին սպանեցիք, Գարոյին, Գարոներին ի՞նչ եք անելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում