Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հայ դատը շանս կտա Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակումը չի ենթադրում ԱՄՆ Սենատի կողմից նրա թեկնածության հաստատում, ինչպես արվում է ԱՄՆ դեսպանների նշանակման պարագայում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր ժամանակավոր համանախագահի նշանակմանը:

2017թ. հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնել է դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ փոխարինելով Ջեյմս Ուորլիքին: Հոգլանդը փորձառու դիվանագետ է, ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ: 2006թ. Հոգլանդը ԱՄՆ նախագահի կողմից առաջադրվել էր որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու, սակայն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի հաստատել նրա թեկնածությունը: Այն ժամանակ վետոյի իրավունքից օգտվել էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ նշելով, որ Հոգլանդը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, ուստի չի կարող ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում:

Խոսելով հարցի մասին՝ Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ հանրությունը, իհարկե, գիտի նրա անցյալի մասին, բայց Հայ դատի հանձնախումբը ուզում է հնարավորություն տալ Ռիչարդ Հոգլանդին դրական դեր խաղալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Պարոն Մանոյան, Հայ դատի հանձնախումբը բոյկոտելո՞ւ է Հոգլանդի նշանակումը, փորձելո՞ւ է հասնել նրան, որ Սենատը կրկին վետո կիրառի նրա նկատմամբ: Նա կհաստատվի՞ այդ պաշտոնում:

– Մինսկի խմբի համանախագահ լինելը չի ենթադրում Սենատի կողմից հաստատման կարգ, դրա համար էլ նման խնդիր չկա: Նա արդեն ստանձնել է պաշտոնը, և արդեն տեսանք համանախագահների առաջին հաղորդագրությունը: Ինչքանով է նա դերակատար այդ հայտարարության մեջ՝ չգիտեմ, բայց մենք այդ հայտարարությունից տեսանք դժգոհությունը մեզ մոտ:

– Ձեր կարծիքով՝ Հոգլանդի գործոնը ազդե՞լ է հայտարարության շեշտադրումների վրա:

– Չեմ կարող ասել՝ որքանով է ազդել, բայց փաստ է, որ ինքը մասնակցել է, թեև այնպես չի, որ միայն ինքն է այդ հաղորդագրությունը գրել, կամ միայն ինքն է պատասխանատու այդ հայտարարության համար: Կան ևս երկու համանախագահներ, որոնք ներկայացնում են իրենց երկրները:

Իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արդեն անդրադարձել է այդ հարցին. հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ պարզ է՝ գիտենք իր անցյալի մասին, և հանրությունն էլ գիտի, բայց մենք ուզում ենք իրեն հնարավորություն տալ, որպեսզի նա դրական դերակատարություն ունենա Արցախի հարցի կարգավորման մեջ, որովհետև, նախ, բավական փորձառու դիվանագետ է և իրականության մեջ ընդամենը ժամանակավոր համանախագահ է լինելու, բայց այդ ընթացքում, ըստ Արամ Համբարյանի, հույս ունեն, որ դրական դերակատարություն կունենա:

– Դեսպանի անձնական հայացքները, առանձնահատկությունները, Ձեր գնահատմամբ, կազդե՞ն Մինսկի խմբում ամերիկյան քաղաքականության կամ մոտեցումների վրա, թե՞ այնքան էլ մեծ նշանակություն չունի՝ Ուորլի՞քն է ամերիկացի համանախագահը, Հոգլա՞նդը, թե՞ մեկ այլ դիվանագետ:

– Պարզ է, որ մարդկային գործոնը կարևոր դերակատարություն ունի: Այնպես չէ, որ հատկապես այս օրերին Միացյալ Նահանգների ղեկավարությունը նստել և ասում է, թե ով ինչ պիտի ասի Արցախի հարցում: Ընդհանուր գծերն իրենց մոտ պարզ են, բայց թե ինչ է օրական արվում այդ ընդհանուր գծերի շրջանակներում, ինչ քայլեր են ձեռնարկվում և ինչ հայտարարություններ են արվում՝ դա արդեն համանախագահողների դերակատարությունն է: Ռոբոտ չեն իրենք: Բնական է, որ մարդկային գործոնը դերակատարություն ունի:

– Հոգլանդի նշանակումը ամերիկյան կառավարության փոփոխության հե՞տ էր կապված, թե՞ պարզապես ավարտվել էր Ուորլիքի պաշտոնավարման ժամկետը, և հիմա նշանակվել է նոր համանախագահ:

– Ուորլիքի ժամկետն ավարտվել էր, կարող էին երկարաձգել, բայց փաստորեն ո՛չ Թրամփն է ցանկանում դա, ո՛չ էլ Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը մեծ ցանկություն ուներ, բայց տեսնենք՝ հիմա ինչ կլինի, երբ նոր վարչակազմը գա իշխանության:

– Շատ հետաքրքիր է Ձեր գնահատականը նաև Մինսկի խմբի վերջին հայտարարության մասին: Շատ փորձագետների կարծիքով՝ այն զգալիորեն տարբերվում էր նախորդներից և այնքան էլ օբյեկտիվ չէր: Նախորդ դեպքերում, օրինակ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, համանախագահները հասցեական գնահատականներ չէին տալիս մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Սա նշանակում է, որ ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել համանախագահող երկրների քաղաքականության մեջ, թե՞ առայժմ չարժե նման եզրակացություն անել:

Կարծում եմ՝ առայժմ չարժե նման եզրակացություն անել, թե երկրների քաղաքականության մեջ փոփոխություն կա, բայց որ համանախագահների պահվածքի մեջ փոփոխություն կա՝ դա փաստ է: Եվ հետաքրքիր է, որ այնքան ծուռ է իրենց հայտարարությունը, որ իրենք ուղղակի անտեսում են նաև այն փաստը, որ սա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղի ունեցած հրադադարի խախտում չէ, այլ գործողություն անկախ ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ նրանք անտեսել են նաև այդ փաստը: Թե իրենք ինչ գործ ունեն այդ հարցում՝ վստահ չեմ, որ դա իրենց է վերաբերում, այսինքն՝ Տավուշի շրջանի վրա հարձակվելը Ղարաբաղի հարցի կարգավորում չէ, իսկ իրենք ընդհանրապես նշանակված են ոչ թե հայ-ադրբեջանական հարցերը լուծելու, այլ Արցախի հարցը կարգավորելու համար:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում