Tuesday, 14 07 2026
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

Սարգսյան-Կարապետյան խնդիրները դեռ նոր են հրապարակ իջնելու

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի խոշոր հարկ վճարողների կեսը ունեն ստվերային խոշոր շրջանառություն, որը կազմում է մոտ 48․8 տոկոս: Հարությունյանը հայտարարել է, որ այդ շրջանառությունը բերելու են հարկային դաշտ` լինի կոշտ միջոցներով, թե վարչարարությամբ: Հասկանալի է, որ ՊԵԿ նախագահն ինքնին նման հայտարարություն անելու համար պետք է ունենա քաղաքական աջակցություն, այլապես հայտարարությունը չի կարող լուրջ լինել:

Կասկած չկա, որ Վարդան Հարությունյանը լուրջ մարդ է  և ինքն էլ հասկանում է այդ հանգամանքը: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ նա ունի նման հայտարարություն անելու քաղաքական աջակցություն: Նրան այդ աջակցությունը Սերժ Սարգսյա՞նն է հայտնում, թե՞ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի կադրն է հանդիսանում Վարդան Հարությունյանը․․․ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի իշխանական համակարգում առանցքային կառույց է, ով տնօրինում է այդ կառույցը, նա քաղաքական իմաստով բավական մեծ ազդեցություն է ձեռք բերում իշխանական համակարգի վրա: Այս իմաստով, ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում սեփական կադրի նշանակումը Կարեն Կարապետյանի համար իհարկե վարչապետական մեկնարկի քաղաքական եզակի ձեռքբերում էր:

Մյուս կողմից սակայն, Սերժ Սարգսյանը որոշակի դադարից հետո բավականին ակտիվացել է  և այդ տեսակետից հարց է առաջանում նաև ՊԵԿ-ի մասով` Սարգսյանը միայն պաշտո՞նն է տվել Կարեն Կարապետյանին, թե՞ նաև որոշումներ կայացնելու իրավասությունը: Որովհետև եթե որոշումներ կայացնելու իրավասությունը Սերժ Սարգսյանն այնուհանդերձ պահել է իր ձեռքում, ապա դա նշանակում է, որ քաղաքական աջակցության մասով ՊԵԿ նախագահը կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի  և Կարեն Կարապետյանի հարաբերություններում ոչ միայն ոչինչ պարզ չէ, այլ այդ հարաբերություններում խնդիրները դեռ նոր են երևան գալու:

Իհարկե խոշոր բիզնեսի ստվերի հարցը անկասկած հանդիսանալու է այդ խնդիրների առանցքային բաղադրիչներից մեկը, ելնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նշանակությունից: Սակայն հենց այս տեսանկյունից է, որ բոլորովին պարզ չէ, թե այդ ստվերի հարցում քաղաքական աջակցությունը ՊԵԿ-ի վարչա-հրամայական գործունեության ինչ «ստատուս-քվո»  և արդյունք է ենթարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում