Saturday, 25 07 2026
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները

Կմասնակցի՞ արդյոք Քոչարյանը առաջիկա ընտրություններին

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հարցազրույցով և կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է երկրորդ նախագահը վերաբերվում նախընտրական գործընթացներին և ինչ մասնակցություն կունենա:

Վիկտոր Սողոմոնյանին հիշեցրինք դեռ երկու տարի առաջ սահմանադրական փոփոխությունների հետ կապված մեկնաբանությունը. «Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և հանրապետության նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չի ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»:

Հետաքրքրվեցինք, թե այս առումով արդյոք հիմա քննարկվո՞ւմ է նման հարց: «Խնդրում եմ իմ հարցազրույցը նորից կարդաք, կտեսնեք՝ ինչ կարգի պարզաբանում եմ տվել և ինչի վերաբերյալ: Այն ժամանակ խոսքն այն մասին էր, որ սահմանադրական փոփոխությունները խոչընդոտում են քաղաքականություն վերադառնալուն: Ես էլ ասում էի՝ չկա նման խոչընդոտ. այն ժամանակ դրա մասին էր խոսքը, ոչ թե ընտրություններին մասնակցելու»,- ասաց նա:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունեն. «Հարցազրույցի առաջարկներից որևէ մեկը կընդունենք, կարծում եմ՝ բոլոր հետաքրքրող հարցերին կպատասխանենք»:

Արդյոք հունվարի՞ն կլինի հարցազրույցը՝ հարցին էլ պատասխանեց. «Առաջիկայում, չեմ կարծում, որ շատ ուշ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում