Friday, 10 07 2026
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե

Հայ-ռուսական հարաբերություններն՝ արդեն առանց մեկնաբանության

Երևի թե որևէ երկիր չէր կարող իր քարոզչական գերհզոր հնարավորություններով հանդերձ վարկաբեկել Ռուսաստանը Հայաստանի հասարակության աչքին, որքան դա արեցին հենց Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ:

Անկախությունից հետո Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը կարծես թե կառուցված լիներ հատուկ վարկաբեկվելու տրամաբանությամբ, և տարեցտարի այդ իրավիճակը էլ ավելի խորացավ, իսկ վերջին տարիներին ընդհանրապես վերածվեց կատարյալ խայտառակության: 1990-ականների առաջին կեսին հայ-ռուսական փոխհարաբերությունը, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը դեռ տեղավորվում էր քաղաքական տրամաբանության մեջ, Ռուսաստանը դեռ փորձում էր Կովկասում հետապնդել քաղաքական, ոչ թե կայսերապաշտական նպատակներ: Սակայն Ռուսաստանի ներսում նեոկայսեր՝ Պուտինի հաղթանակից հետո վերջնականապես վերացան Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վերջին ծվենները, և Ռուսաստանն անցավ կայսերապաշտության դասական դրսևորումների՝ չհասկանալով մի պարզ բան, որ ժամանակակից աշխարհում դասական կայսերապաշտությունն ապագա չունի և պետք է ազդեցության գոտիներ ձեռք բերել գրավիչ առաջարկներով, փոխշահավետ տեխնոլոգիաներ ներդնելով: Բայց քանի որ այդ ամենը գիտակցելու ունակ էլիտա Ռուսաստանի իշխանական համակարգում չկա, Ռուսաստանի ռազմավարությունը վերածվեց ավարառության, ինչն էլ Կովկասում փշրեց Ռուսաստանի հանդեպ վստահության վերջին բաստիոնի՝ Հայաստանի հասարակական կարծիքի հիմքերը:

Ներկայումս միգուցե Հայաստանում կրկին ամենավստահելին համարվում է Ռուսաստանը, բայց դա արդեն հարաբերական առավելություն է, որն անշեղորեն գնում է դեպի նվազման, հատկապես երիտասարդ սերնդի մոտ: Իրավիճակը է՛լ ավելի խորացրեց այն, որ սրընթաց դեգրադացիա էր տեղի ունենում նաև Հայաստանի իշխանական համակարգում, և այդ համակարգը Ռուսաստանի համար ոչ թե հանդիսանում էր յուրօրինակ թեստ ռուսական քաղաքականության արդյունավետության չափման համար, որով Երևանից ազդակներ կգնային Ռուսաստանի այս կամ այն արածի վերաբերյալ, այլ պարզապես իր լիակատար ենթակայությամբ համակարգը է՛լ ավելի բթացրեց ռուսական զգացողությունների համակարգը և դրա անզգայացումը դարձրեց գրեթե անշրջելի: Այդպիսով Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հանդեպ հարաբերություններում, իսկ Հայաստանի իշխանությունն էլ պարզապես այդ ամենը չափելով ընդամենը սեփական իշխանության պահպանման պրիզմայով՝ նպաստեց Ռուսաստանի լիակատար սահմանազանցությանը:

Այսպիսով, մենք այսօր ունենք հայ-ռուսական մի հարաբերություն, որն ըստ էության չի համապատասխանում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների և պետությունների շահերին ու բավարարում է ընդամենը էլիտաների փառասիրությունը և նեղ իշխանական շահը: Այդպիսի պարագայում, իհարկե, Հայաստանի հասարակությանն այլ բան չի մնում, քան մեկընդմիշտ հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ռազմավարական հարաբերությունից: Եվ փաստացի, եթե մենք գործ ունենք ներկայիս որակներով Ռուսաստանի հետ, ապա այդ քայլին պետք է դիմել անհապաղ: Սակայն խնդիրն այն է, որ մենք չենք կարող ընդհանրապես անտեսել ռուսական գործոնը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, որը հայ-ռուսական հարաբերության խորագույն դեգրադացիայի տարիներին Հայաստանում ձեռք է բերել հսկայական տիրույթներ, որոնք եթե ամբողջությամբ դրվեն դեստրուկտիվիզմի ռեժիմում, կարող են իրավիճակն ուղղակի դարձնել պայթյունավտանգ: Իսկ կայսերապաշտական մտածողությամբ ողողված ռուսական իշխանական էլիտան րոպե անգամ չի վարանի Հայաստանում եղած ռեսուրսը դեստրուկտիվ ռեժիմի անցկացնելու հարցում, եթե Հայաստանը ռազմավարական վերանայումների ենթարկի Ռուսաստանի հետ հարաբերությունը: Բայց Հայաստանն այլ ելք չունի էլ, քանի որ այդ հարաբերությունն արդեն Հայաստանի անվտանգությանն է սպառնում ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ, այլ նույնիսկ արդեն երևի թե երկարաժամկետ առումներով:

Այսինքն՝ մենք այդ իմաստով կանգնած ենք իսկապես դժվարին և նույնիսկ փակուղային իրավիճակի առաջ: Մի կողմից՝ հասկանում ենք, որ ռուսական գործոնն արդեն մաշում է հայկական պետականության պոտենցիալը, մյուս կողմից՝ բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական կապանքներով մենք վերջին տարիներին կապկպվել ենք Ռուսաստանի կողմից և չենք կարող մեզ ճկունություն թույլ տալ: Վերջին հաշվով, ռազմավարական առումով, Ռուսաստանի հետ հարաբերության խզումը չի կարող ինքնանպատակ լինել: Ավելին՝ պարզապես անմտություն կլինի հրաժարվել այդպիսի հզոր տարածաշրջանային տերության հետ հարաբերությունից: Բայց Հայաստանին պետք է հարաբերության այլ որակ, և Ռուսաստանին էլ է դա պետք, քանզի ներկայիս որակը ռուսների հանդեպ հակակրանքից բացի, որևէ լավ նստվածք Հայաստանի հասարակության մոտ չի թողնում: Հայաստանին պետք է Ռուսաստանի հետ հարաբերության արդիական համակարգ, որը հիմնված լինի փոխշահավետ հանրային, ոչ թե իշխանական գործարքների վրա: Առայժմ, եթե անկեղծ լինենք, ակնհայտ է, որ այդ ասպարեզում փոփոխության սպասումներն իզուր են: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում իշխանական էլիտաների գլխավոր խնդիրը վերարտադրությունն է, և ավելի լայն ու ընդգրկուն նպատակներն ու կարգախոսները առայժմ կրում են զուտ դեկլարատիվ-քարոզչական բնույթ: Հետևաբար վերարտադրության դեպքում հայ-ռուսական վտանգավոր հարաբերությունները կշարունակեն իրենց ավերիչ ընթացքը թե՛ կրթական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառում:

Թվում է, թե ռազմական ոլորտը բացառություն է, սակայն այստեղ էլ բավական խորհրդանշական պետք է լինի վերջերս Ռուսաստանում արձանագրված իրողությունը, երբ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվում էր ինքն իր երկրի արտադրած տանկերը գնելուց: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում