Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Հայ-վրացական եղբայրությո՞ւն, թե՞ արյունը ջուր է դարձել

Ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Ցարական Ռուսաստանի կողմից 19-րդ դարում իրականացված չերքեզների ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի օգտին քվեարկել է 95 պատգամավոր, իսկ դեմ արտահայտվողներ ու ձեռնպահ մնացողներ չեն գրանցվել:

Նկատենք, սակայն, որ չերքեզական ցեղասպանության մասին փաստական տվյալները շատ քիչ են, և այն զանգվածային բնույթ չի կրել, ինչպես Հայոց ցեղասպանությունը: Ավելին, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, չերքեզականի մասին շատ քչերն են խոսում: Այդուամենայնիվ, վրացի պատգամավորները ճանաչել են այս իրողությունը, իսկ ահա Հայոց ցեղասպանությունը Վրաստանը չի ճանաչել, չնայած այն հանգամանքին, որ անընդհատ ամենաբարձր պաշտոնական հայտարարություններում խոսվում է հայ-վրացական պատմական եղբայրության և բարեկամության մասին:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ վրացի խորհրդարանականները մինչ օրս առաջ չեն քաշում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և այն չեն քննարկում ու քվեարկության դնում: Վրաց քաղաքագետ Լևան Ուրուշաձեն մեզ հետ զրույցում նշեց այդ պատճառներից մի քանիսը` ընդգծելով, որ հայ-վրացական բարեկամական և եղբայրական հարաբերությունները միանշանակ չեն: «Վրաստանը շատ լավ է հիշում 1918թ.-ը, հիշում է նաև մի շարք այլ տխուր տարեթվեր, երբ հայ-վրացական հարաբերությունները եղել են ոչ բարեկամական: Մենք չենք մոռացել 1992-93թթ.-ի Աբխազիայի պատերազմը, որին բավական ակտիվորեն մասնակցում էին հայերը Բաղրամյանի անվան ջոկատում, և հիշում ենք, թե նրանք ինչ են արել վրաց ժողովրդի նկատմամբ»:

Ուրուշաձեն նաև նկատեց, որ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառներից մեկն էլ այն է, որ հակակովկասյան քաղաքականության իրականացման համար Ռուսաստանը որպես հարթակ է օգտագործում հենց Հայաստանը: Քաղաքագետի խոսքերով, չերքեզական ցեղասպանության ճանաչման գործում դերակատարություն են ունեցել նաև ռուս-վրացական լարված հարաբերությունները, սակայն Ուրուշաձեն շեշտեց, որ չերքեզների հետ վրացի ժողովուրդը իրապես եղբայրական հարաբերություններ ունի, և ճանաչումը դրա վկայությունն է:

Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեաշվիլին, սակայն, կարծում է, որ չերքեզների ցեղասպանության ճանաչումը սխալ որոշում է. «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆարս և ցինիզմ»: Զաքարեաշվիլին համոզված է, որ Վրաստանը չպետք է ճանաչի ո՛չ չերքեզական, ո՛չ էլ Հայոց ցեղասպանությունը. «Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը մեր հարևաններն են, և նման որոշումը կարող է ազդել տարածաշրջանի հավասարակշռության վրա»: Նա նաև ընդգծեց, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների. «Բայց չերքեզների ցեղասպանության ճանաչումը երկակի ստանդարտների կիրառում է և իրական սադրանք, որպեսզի ինչ-որ կերպ ազդեն Սոչիի օլիմպիական խաղերի վրա»:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արմեն Բայանդուրյանն էլ նշեց, որ այս կամ այն երկրում իրագործված ցեղասպանության փաստը ճանաչելը Վրաստանի գործն է, և հայ պատգամավորներն այդտեղ անելիք չունեն. «Մեր` հայ պատգամավորներիս, խնդիրն այն է, որ կարողանանք անընդհատ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, և դա բարձրացվում է»: Բայանդուրյանը համոզված է, որ կգա ժամանակը, և վրաց խորհրդարանը կընդունի նաև Հայոց ցեղասպանությունը, և եթե վրաց խորհրդարանն այժմ ճանաչել է չերքեզական ցեղասպանությունը, ապա այս պահին իրենց համար դա է տեսանելի խնդիրը, և հայ պատգամավորները չեն կարող վրաց խորհրդարանականներին ստիպել խնդրին այլ կերպ նայել: Բայանդուրյանը բացառեց, որ չերքեզական ցեղասպանությունը Վրաստանի խորհրդարանը ճանաչել է միայն նրա համար, որ լարված են հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Ես կողմ եմ, որ պետք է ընդունեն ցեղասպանությունները, և մենք պետք է այնպես անենք, որ Հայոց ցեղասպանությունը ևս ընդունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում