Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Նոր հայկական պոռնոկայք՝ com տիրույթում

ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը համարվում է քրեորեն պատժելի արարք, որի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախորդ տարի Armgirls.am կայքը, որտեղ 32 մարմնավաճառներ իրենց ծառայություններն էին առաջարկում՝ հստակ գնային սանդղակով, ԿՀԴՊ ԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ուսումնասիրությունից հետո փակվեց: Հիմա, սակայն, ոչ թե .am, այլ .com տիրույթում են բացում հայկական պոռնոկայքեր, որոնց գործունեության կասեցումը դառնում է գրեթե անհնար: Օրինակ՝ xujan.com կայքն ԱՄՆ-ի Նևադա նահանգում է գրանցված, որտեղ բացառապես հայերեն մեկնաբանություններ են՝ մեծ դիտողականությամբ, իսկ պոռնոտեսագրությունները դիտելու համար առաջարկվում է նախ գրանցվել:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի դիտարկմամբ՝ պոռնոկայքերը ստեղծում են անգիտակցական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր, սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ հաճախ ամենաէականն առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ, նրա խոսքերով, սեռական կյանքը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:

Վրեժ Շահրամանյանի մեկնաբանմամբ՝ շարունակաբար պոռնոժանրի ֆիլմեր դիտելը աստիճանաբար սպանում է սեքսուալ հարաբերությունների ցանկությունը: Պարբերաբար հրապուրվելով պոռնոֆիլմերով, սեքսապաթոլոգի դիտարկմամբ՝ մարդու օրգանիզմն առանց ջանքերի արտադրում է մեծ քանակությամբ հաճույք պատճառող հորմոններ, ինչի հետևանքով էլ ժամանակի ընթացքում ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությունը վերանում է, տուժում է նաև պոտենցիան:

Նա հավելեց, որ վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: «Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ՝ հասնում օրգազմի: Նման վիճակի տևական ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձևավորված և արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերություններն ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետևաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները»,- ասաց սեքսապաթոլոգը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով պոռնոկայքերի տարածմանը հայկական տիրույթում՝ նշեց, որ ակնհայտ է՝ այդ կայքերը զբաղվում են, այսպես կոչված, «թրաֆիկ» վաճառելով, այսինքն՝ մտնելով տվյալ պոռնոկայքը, հետևի ֆոնում մեկ ուրիշ կայք եք տեսնում, որը բոլորովին կապ չունենալով տվյալ կայքի հետ՝ ապահովում է մյուս կայքի համար հաճախելիություն: Սա, նրա խոսքերով, գովազդի ձև է, բայց՝ միջնորդավորված: Եվ քանի որ Հայաստանում արգելված է .am-ի տիրույթում գրանցվել, կա համապատասխան վերահսկող հատուկ մարմին, նման կայքերն անմիջապես փակվում են, մինչդեռ .com-ի դեպքում այնպես է գրանցված, որ չի երևում՝ տերն ով է, բայց ակնհայտ է, որ հայերն են անում, ինչպես օրինակ, xujan.com-ի դեպքում է, երբ ակնհայտ է, որ Հայաստանում նկարված տեսագրություններ են: com-ը, նրա խոսքերով անվերահսկելի է դարձնում, քանի որ Ամերիկայում պոռնոգրաֆիկ նյութերի տարածումն արգելված չէ:

Անդրադառնալով օրենքին, որն արգելում է ՀՀ տիրույթում պոռնոգրաֆիական նյութերի տարածումը՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իրականում արգելելը ծիծաղելի է, քանի որ եթե դու քո տիրույթում ես արգելում, միևնույն է՝ ամբողջ աշխարհում կա: Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ինտերնետ տիրույթի թրաֆիկի գերակշռող մասը ոչ թե Facebook և odnoklassniki, այլ պոռնոգրաֆիկ կայքեր մտնողներից է գոյանում: Այնպես որ, նրա խոսքերով, այդ արգելքը մի փոքր ձևական բնույթ է կրում:

«Բացի այդ, եթե այս կայքերը հնարավոր չէ վերացնել, քանի որ, օրինակ, ԱՄՆ ում դա թույլատրված է, ապա մանկական պոռնոն ամբողջ աշխարհում է արգելված. բոլոր երկրները հետապնդում և վերահսկում են: Երկրներ կան, որտեղ ոչ միայն տարածելն է քրեական հանցագործություն, այլ նաև դիտելը, և եթե գտնում են մարդուն, ով դիտում է, ոստիկանությունը կարող է գալ առգրավել համակարգիչը և քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանությունը մշտապես հետևում է կայքերին: Միակ խնդիրն այն է, որ Հայաստանից դուրս բացված պոռնոկայքերը պարզելը ժամանակատար է, բայց այն կայքերը, որոնցից օգտվում են մեր օգտատերերը, միշտ ոստիկանության հսկողության տակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում