Saturday, 25 07 2026
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները

Պուտինի այցը Ադրբեջան հետաքրքիր նպատակներ էր հետապնդում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պուտինի այցը Ադրբեջան հետաքրքիր նպատակներ էր հետապնդում: Ինչո՞ւ պետք է Վլադիմիր Պուտինը Ադրբեջան այցելեր ընտրությունների նախօրեին: Ադրբեջանագետի կարծիքով` պրոիշխանական շատ փորձագետներ և ԶԼՄ-ներ հակված են այն կարծիքին, որ սա Իլհամ Ալիևին օժանդակության ժեստ էր ՌԴ նախագահի կողմից: Սա Ադրբեջանում վերածեցին լավ ինքնափիարի. տարբեր փորձագետներ ու մասնագետներ հայտարարեցին, թե, տեսեք, Իլհամ Ալիևն այնքան լավն է, որ Ռուսաստանի նախագահը եկել և սատարում է նրան ընտրություններից առաջ:

«Ադրբեջանում սա վերածեցին մեծ շոուի: Տարբեր փորձագետներ ու մասնագետներ սկսեցին հայտարարություններ անել, թե, տեսեք, Իլհամ Ալիևն այնքան լավն է, որ Ռուսաստանի նախագահը եկել, սատարում է նրան ընտրություններից առաջ: Սակայն Բոլորս գիտենք, որ Ռուսաստանն իր շահն է հետապնդում տարածաշրջանում: Այս առումով Ադրբեջանը առանցքային պետություն է, քանի որ խոշոր էներգակիրների մատակարար է, նավթագազային ոլորտում վերածվում է լուրջ խաղացողի»,- նշեց Սարգիս Ասատրյանը:

Ըստ նրա` Վլադիմիր Պուտինը փորձեց ամեն ինչ անել, որ հնարավորինս մեծ բաժնեմաս կորզի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից «Ռոսնեվթի» միջոցով: Սա հետապնդում էր մի նպատակ. որ Ադրբեջանին հետ պահի Ռուսաստանը շրջանցող ենթակառուցվածքների կառուցումից Եվրոպայի հետ: Սարգիս Ասատրյանի խոսքով` այդ ծրագրերը վաղուց կան, շատ մասնագետներ հակված են մտածելու, որ Պուտինը փորձում էր Բաքվին ներքաշել Եվրասիական միության մեջ:

«Կարելի է ասել, որ չնայած արտաքնապես լավ հարաբերություններին, ընկերության և եղբայրության մասին հայտարարություններին, կան շատ ցավոտ խնդիրներ երկու երկրների միջև: Ինչ խոսք, Բաքուն այժմ դժվար ցանկանա Եվրասիական միությանը հարել: Քանի որ լուրջ պրոյեկտներ ունի Արևմուտքի հետ, այսօր մի ուրիշ խնդիր էլ կա` ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև. դա հասնում է միլիարդավոր դոլարների: Սա նույնպես պատահական չէ»,- նշեց ադրբեջանագետը: Նրա կարծիքով` Բաքուն ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնում է իր զենքի մատակարարումը, Ադրբեջանը շատ երկրներից է այն գնում: Դեռ չլուծված խնդիրներ կան:

Ռուսաստանի կողմից օժանդակությունը Իլհամ Ալիևին, ըստ ադրբեջանագետի, կախված է այն բանից, թե Բաքուն ինչպես իրեն կդրսևորի մոտ ժամանակներում, արդյոք հաշվի կառնի՞ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում