Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Նախքան ավագանու լուծարումը, Մամիկոն Ասլանյանի հրաժարականը կլինի ՀՀԿ-ի հաղթանակը

Վանաձորում դեկտեմբերի 13-ին չկայացավ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրավիրած արտահերթ նիստը։ Ինչպես նախորդ նիստի ժամանակ, այս անգամ ևս պատճառն ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայկական Վերածնունդ»-ի բոյկոտն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշել է, որ իրենց կուսակցությունը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով։Նրա խոսքերով՝ եթե երեք ամիս անընդմեջ ավագանին նիստեր չի գումարում, ապա դա հիմք է, որպեսզի կառավարությունը ավագանու լուծարման որոշում կայացնի։ Ըստ Մարուքյանի՝ եռամսյա ժամկետը լրանում է հունվարի 10-ին։

Ի դեպ, ՏԻՄ օրենքի՝ Վանաձորի և Գյումրու վերաբերյալ առանձին կարգավորման օրենքի 69-րդ հոդվածը նշում է, որ երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալու դեպքում կառավարությունը կարող է ավագանին լուծարելու որոշում կայացնել։ Եվ փաստորեն պարտադիր չէ, որ կառավարությանը նման պահանջով դիմեն ավագանու անդամների մեծամասնությունը։ Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նույնիսկ առանց որևէ մեկի դիմելու էլ կառավարությունը կարող է ինքնուրույն այդ որոշումը կայացնել․ «Հիմա մենք դիմելու ենք, որ կայացնի այդ որոշումը»։

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ այն, եթե քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ինքը հրաժարական տար․ «Ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը սա եմ տեսնում, նա պետք է հրաժարական տա և նոր ընտրությունների հնարավորություն ստեղծի»,- ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում նախընտրական այս շրջանում հանրապետական քաղաքապետի հրաժարականը արդյո՞ք ՀՀԿ-ի համար ընդունելի կլինի, և սա չի՞ նշանակի դիրքերի զիջում, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․ «Պարտություն կա, որ հաղթանակից վեր է։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ սա պարտություն չէ, սա հաղթանակ կլինի Հանրապետական կուսակցության համար։ Ոչ ոքի ուսադիրները չեն պոկվի, ստեղծված ճգնաժամը մի կերպ պետք է հանգուցալուծվի, քաղաքը պետք է զարգանա, անընդմեջ այս իրավիճակը չի կարող շարունակվել»։

Մինչ այս պահը փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանն երկու անհաջող փորձ է արել նիստ անցկացնելու համար։ Թեպետ ավագանու չորս անդամներ խախտել էին հուշագրով ձեռք բերված պարտավորությունը և քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին, այժմ նիստերին չեն ներկայանում։ Կհաջողվի՞ արդյոք մինչև սահմանված ժամկետի ավարտը նիստ հրավիրել՝ քվորում ապահովելով, պարզ կդառնա առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում