Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը

«Հովեր»-ը հանդես է եկել խմբերգային նոր նախագծով

«Հովեր» պետական կամերային երգչախումբը շարունակում է իր երկրպագուներին ներկայանալ նոր ասելիքով: Երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել: Նախատեսվում է ինքնատիպ այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաև Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և արտերկրում:

Շուրջ քառորդ դար առաջ ստեղծված և 18 տարի բացառապես սեփական ջանքերով գործունեություն ծավալած երգչախումբը պետական կարգավիճակ է ստացել 2009 թվականին: Տարիներ անց՝ 2013թ.-ին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ստանձնել է երգչախմբի գլխավոր գործընկերը լինելու պատասխանատվությունը՝ էապես խթանելով կատարողների գործունեության զարգացմանը: «Հովեր»-ը համալրվել է բարձրակարգ, պրոֆեսիոնալ, երիտասարդ երաժիշտ-կատարողներով և արձանագրել խմբերգային ժանրի համար աննախադեպ արդյունք. տարեկան 40-50 համերգ և ելույթ՝ աշխարհի հեղինակավոր մի շարք համերգասրահներում, համագործակցության ընդլայնվող շրջանակ, հայ խմբերգային երաժշտության դասական, ժամանակակից նոր ծրագրեր և այլն:

«Մեր գործընկերների հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Ուրախ ենք արձանագրել, որ թիրախավորված համագործակցության արդյունքում՝ նպաստել ենք երգչախմբային արվեստի զարգացմանն ու կատարելագործմանը: «Հովեր»-ը պատվով է կատարում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում Հայաստանը ներկայացնելու առաքելություն ու ազգային մշակույթին ծառայելու պատասխանատվությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վերջին չորս տարվա ընթացքում երգչախումբն իր կատարումներով եղել է Բելգիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, Գերմանիայում, Լիբանանում, Լեհաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում և այլն: Ի դեպ, երգչախմբի կատարումներից «Նյու-Յորք Թայմս» օրաթերթում մեծ արձագանք է ստացել Հայաստանին նվիրված՝ մեծանուն կոմպոզիտոր Ք.Պենդերեցկու «Սաղմոս» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Գործունեության ընթացքում, երգչախումբը ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների պրեմիերաներ և մշտապես ունեցել է հարուստ երգացանկ:

Երգչախումբը հանդես է եկել հեղինակավոր՝ «Սթրաթմոր»-ի (ԱՄՆ), «Սիտե դե լա մյուզիք»-ի (Ֆրանսիա), Վարշավայի թագավորական պալատի (Լեհաստան), «Կարնեգի Հոլլ»-ի (ԱՄՆ) և մի շարք այլ համերգասրահներում: «Հովերի» գործունեությանն անդրադարձել է նաև հայկական և արևմտաեվրոպական մամուլը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

unnamed-2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում