Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Նա գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Նախարարը ծանոթացել է նաև սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հաջորդ օրը` օգոստոստի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մովսես գյուղի բնակիչներ:

Միջոցառման սկզբում հյուրերը ներկա են գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրու բացման արարողությունը: Այնուհետև Սեյրան Օհանյանը ծաղիկներ դրեց Մովսես գյուղի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր և պաշտպանության նախարարության կողմից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Մովսես գյուղի օրվա կապակցությամբ Ս.Օհանյանը նշել է. «Խոսելով Մովսես գյուղի մասին կարելի է մի քանի խորհրդանշական եզրակացություններ կատարել: Հազարամյա պատմություն ունեցող այս գյուղը շարունակել է պահպանել իր պատմական այն բոլոր ավանդույթները, որոնք բնորոշ են հայ ժողովրդին, բնորոշ են նրա պատմության շարունակականությանը, բնորոշ են պայքարին: Հենց դա է հնարավորություն տվել, որպեսզի Մովսես գյուղը միշտ լինի համախմբված դժվարագույն պայմաններում: Մովսես գյուղը այսօր մի յուրահատուկ ամրոց է, որը պահպանում է Տավուշի մարզի նշված տարածքը»:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում Մովսես գյուղի բնակիչների ներդրած ավանդի մասին Սեյրան Օհանյանը շեշտել է, որ Մեծ հայրենականի տարիներին մովսեցիներից 402 կամավորականներ մեկնել են մարտադաշտ, և իրենց ավանդը ներդրել մեր ընդհանուր հաղթանակի մեջ: «Ցավոք սրտի, նրանցից 207-ը չվերադարձան մարտի դաշտից: Նրանց օրինակի ու հերոսական կերպարի շնորհիվ է, որ մեր սերնդակից մովսեսցիներից 484-ը կռվեցին և իրենց մեծ ներդրումն ունեցան Արցախյան ազատամարտում: Նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղաղ արարումը»:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել, որ իրենք այսօր միայնակ չեն: «Նրանց թիկունքում են իրենց բոլոր համագյուղացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր գտնվում են արտասահմանում, այնտեղ հաջողությունների են հասել և դրա հետ մեկտեղ աշխատում են օգտակար լինել իրենց հարազատ գյուղին»:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը Մովսես գյուղի մի շարք ազատամարտիկների պարգևատրել է գերատեսչական մեդալներով:

Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նշեց, որ պաշտպանության նախարարությունն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների քանակը, քանի որ դրանով, բացի պաշտպանությունից, նաև սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում