Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հետազոտվող տեսանյութերում պաշտպանական կողմը Գաստիկի, Տլեի ու Ծգըլի մեղքը հաստատող ապացույց չի տեսնում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը շարունակեց գործով ապացույց ճանաչված տեսանյութերի հետազոտումը:

Մեղադրանքի կողմը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված ապացույց-տեսանյութերը՝ «ժամ-րոպեով» առանձնացված: Բայց ներկայացված տեսանյութերը՝ թեկուզ առանձնացված՝ ըստ զննության արձանագրության մեջ նշված րոպե-վայրկյանների, այնուամենայնիվ ամբաստանյալների հստակ պատկերներով, դեմքերով կադրեր չէին պարունակում:

Հիմնականում խոսք կարող է գնալ անցուդարձ անողների, տեղաշարժվողների ոչ անհատականացված կերպարանքների, «կապյուշոնով տղաների», ոչ թե կոնկրետ մարդկանց, ասենք՝ կոնկրետ ամբաստանյալների մասին:

Այն, որ պատկերներն այդպիսին են, հասկանալի է, չէ՞ որ դրանք խանութների, այլ հասարակական վայրերի, ճանապարհային ոստիկանության և անհատ տնատերերի տեսախցիկներով նկարահանված նյութեր են, որոնց միջից նախաքննական մարմինը պեղել է ամբաստանյալների ենթադրյալ մասնակցությամբ կադրեր՝ ելնելով գործով ձեռք բերված այլ ապացույցների համադրությունից:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ապացույց-տեսանյութերի դիտման ընթացքում մի քանի անգամ հարցրեց. «Սրանով ի՞նչ եք ուզում ապացուցել»:

Ամբաստանյալներն էլ հետևում էին, թե ինչպես են դատավարության կողմերը տեսանյութերի ոչ հստակ կերպարանքների վերաբերյալ դատողություններ անում: Այդ ապացույցները կարծես թե նրանց չեն անհանգստացնում, քանի որ նրանցից որևէ մեկի հստակ կերպարանքն ու դեմքը այդպես էլ տեսանելի չեղավ:

Մասնավորապես, «Նորքի այգիներում» վարձակալած առանձնատան հետևի մասում գտնվող ավտոտնակի դարպասների մի փոքրիկ, կողային մասն էր երևում հարևան առանձնատան տեսախցիկով ֆիքսված կադրերում: Կողքից անորոշ երևում էր, որ մի տղամարդ բացում է ավտոտնակի դարպասը: Հետո կադրի կողային հատվածում երևում էր մի սպիտակ մեքենա՝ ըստ զննության արձանագրության՝ «ՎԱԶ» մակնիշի, մգացված ապակիներով: Մեքենայի համարանիշը չի ֆիքսվել: Չի ֆիքսվել նաև հատկապես հետաքրքրություն ներկայացնող ավտոտնակից այդ մեքենայի դուրս գալը: Երկու այլ  տեսահատվածներում ֆիքսվել է, որ սպիտակ մեքենան տեղավորում են ավտոտնակում՝ 2015 թվականի փետրվարի 20-ի առավոտյան ժամը 4-ին և ուշ երեկոյան՝ ժամը 23-ին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ զարմանալիորեն ֆիքսվել են միայն մեքենայի՝ ավտոտնակում  տեղավորելու պահերը, սակայն ե՞րբ է այդ մեքենան ավտոտնակից դուրս եկել՝ դա ֆիքսված չէ:

Փաստաբանը հայտարարեց, որ դիտված տեսանյութերը միևնույնն է՝ քննիչի կազմած զննության արձանագրությանը չեն համապատասխանում: «Տեսանյութերի զննության գործողության ժամանակ ներկա են եղել նաև ընթերականեր: Քննիչը արձանագրության մեջ ֆիքսել է՝ ինչ ցանկացել է, ընթերականերն էլ ստորագրել են արձանագրությունը՝ իբր՝ այն, ինչ արձանագրված է, իրենք տեսել են տեսանյութերում: Բայց մենք նայում ու չենք տեսնում…»:

Տեսանյութ-ապացույցների հետագա դիտումը դարձյալ ընդհատվեց  տեխնիկական պատճառով: Հիմա էլ նյութեր կան «փոքր կասետի վրա», որոնց դիտման համար հատուկ «կամերա» է պետք: Մեղադրանքի կողմը տեխնիկական այդ հարցը կլուծի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում