Երևանի ծննդատներում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 430 երեխա՝ 218 տղա, 212 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38187 քաղաքացի:









































