Եգիպտոսի ուժային կառույցները կարող են տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների վրանային ավանների բնակիչներին ցրել այսօր վաղ առավոտյան: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ աղբյուրին:
Իշխանություններն արդեն վաղուց են այնտեղ գտնվող մարդկանց կոչ անում տուն գնալ, սակայն «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներն ու նրանց աջակցող ակտիվիստները շարունակում են մնալ Կահիրեի կենտրոնում:
Վրանային ավաններում նախկինի պես շատ կանայք ու երեխաներ կան: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ կարող է արյունահեղություն լինել:










































