Անտանելի շոգն Ավստրիայում չի նահանջում արդեն մի քանի շաբաթ: Այսօր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել: Ջերմաչափի սնդիկի սյունը Նոյզիդլ-ամ-Զեե փոքր քաղաքում հասել է 40.6 աստիճանի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում են օդերևութաբանները, այս օրը երկրի համար դարձել է ամենաշոգը օդերևութաբանական հետազոտությունների ավելի քան մեկդարյա պատմության մեջ:
Օդերևութաբանները խոստանում են, որ արդեն ուրբաթ անոմալ շոգը կնահանջի:







































