2014 թ. ամռանը CBS հեռուստաալիքը եթեր կհեռարձակի Սթիվեն Սփիլբերգի Extant հեռուստասերիալը, գրում է The Hollywood Reporter-ը:
Սփիլբերգը պրոյեկտի վրա որպես պրոդյուսեր և սցենարի համահեղինակ է աշխատում: Սերիալը կհամատեղի դրամայի և ֆուտուրիստական թրիլլերի տարրերը: Ֆիմի գլխավոր հերոսուհին կին-աստղագնացն է, ով Երկիր է վերադառնում երկարատև արշավից հետո: Նա փորձում է հարաբերությունները հարթել հարազատների հետ, և նրա գործողություններն ինչ որ կերպ ազդում են ամբողջ մարդկության զարգացման վրա:
Առայժմ հայտնի չէ, թե որ դերասանուհին է կատաելու գլխավոր դերը:
Ներկա պահին CBS-ը ցուցադրում է պրոդյուսեր-Սփիլբերգի մեկ սերիալ՝ Under the Dome-ը:










































