Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Godfather. հայկական օղու ֆենոմենը

Աշխարհի ամենամաքուր օղին արտադրվում է Հայաստանում, անվանումն է «Godfather PLATINUM»:

Օղու պատրաստման բազմադարյա պատմության ամենակատարելագործված արտադրատեսակն այսօր սպառողին է փոխանցում «ARSSI ALLIANCE» ձեռնարկությունը,
որի արտադրական գործունեությունը համակարգվում է «SPS Cigaronne» ընկերության՝ միևնույն արտադրողի կողմից: Ընկերության ամենահայտնի արտադրատեսակը՝ «Cigaronne»-ն այսօր միջազգային շուկայում ամենաներկայանալի հայկակական բրենդն է, ուստի միջազգային շուկան մեկ այլ նախաձեռնությամբ նվաճելու նպատակով գլխավոր արտադրողը ներկայացրել է նույնքան ներկայանալի «Godfather PLATINUM» օղին, այլ կերպ ասած` օղիների կնքահայրը որպես այդպիսին:

gf-platinum

Ընկերությանը հաջողվել է ստանալ աննախադեպ մաքրությամբ և փափկությամբ օղի՝ շնորհիվ ինովացիոն տեխնոլոգիաների և ընկերության մասնագետների կողմից ստեղծված սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից համակարգի, որն եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Այն նվազեցնում է ալդեհիդների, բարդ եթերների, մեթանոլի, բարձր սպիրտների միկրոխառնուրդների պարունակությունը, որոնց քանակը ընկերության արտադրած օղիների մեջ բազմապատիկ ցածր է թույլատրելի սահմաններից:

«Godfather PLATINUM»-ից բացի «ARSSI ALLIANCE»-ի արտադրական տեսակակազմում կան ևս երեք տեսակի բարձրորակ օղիներ՝ «NO PROBLEM», «H2O», «Godfather PREMIUM» անվանումներով, որոնք իրենց որակական առանձնահատկություննեով շոյում են անգամ ամենաքմահաճ սպառողի քիմքը: Ընկերության արտադրած օղիներում իսպառ բացակայում են տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, խմվում են հաճույքով և հեշտությամբ են «հարմարվում» օրգանիզմին: Բանական ցանկացած չափաքանակի օգտագործման դեպքում խումար (похмелье) չեն հարուցում, որն ամբողջովին չեզոքացված է:

fotorcreated

«Godfather PLATINUM» օղին, կամ ինչպես ասվեց օղիների կնքահայրը, նուրբ համային հատկանիշներով ու շքեղ դիզայնով ընհանրապես մրցակցությունից դուրս է:

Հայկական լեռնաշխարհի աղբյուրների անապակ ջրով պատրաստված բարձրակարգ այս օղու անթերի որակի մասին փաստում են փորձաքննության արդյունքները, որոնք արվել են FDA միջազգային անկախ փորձագիտական լաբորատորիայի կողմից՝ որակի վերահսկողության և սերտիֆիկացման եվրոպական SGS անկախ ընկերության սահմանաչափերի համաձայն:

Ըստ փորձաքննության արդյունքների, «Godfather PLATINUM» օղու մեջ ՝
1. Մեթանոլի պարունակությունը բացարձակ ալկոհոլի մեջ թույլատրելի նորմայից պակաս է ավելի քան 30 անգամ
2. Ալդեհիդների պարունակությունը պակաս է մոտ 10 անգամ
3. Մետաղների պարունակությունը պակաս է ավելի քան 80 անգամ
4. Բարձր սպիրտների պարունակությունը պակաս է 5 անգամ
5. Բացարձակ ալկոհոլի ընդհանուր թթվայնությունը պակաս է 20 անգամ

tablica-godfather

Այս ցուցանիշները բացառիկ են. օղու և առհասարակ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրության մեջ նման մաքրության արտադրատեսակ գոյություն չունի:

«Godfather PLATINUM»-ը առանձնանում է նաև շքեղ դիզայնով: Ֆրանսիացի հայտնի դիզայներների կիրառած տեխնոլոգիական և կառուցվածքային նորարարական լուծումների շնորհիվ այն գերազանցում է աշխարհի ամենահայտնի բրենդային օղիների դիզայնին: Շշի սև, թավշե մակերևույթը, տուփի հարմարավետ կառուցվածքը, որը մանրակրկիտ արված աշխատանքի արդյունք է, օղին առանձանցնում են նմանատիպ բոլոր ապրանքատեսակներից: «Godfather PLATINUM»-ը միանշանակ ցանկալի և արժանավայել նվեր է բոլոր առիթներով, յուրաքանչյուրի համար և իր գեղեցիկ տեսքով կարող է զարդարել ամենահեղինակավոր միջոցառումների ու խնջույքների սեղանները:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%b8%d0%bc%d0%b5%d0%bd%d0%b8-5

Ընկերության բարձրակարգ օղիները ներկայում արտահանվում է Արևմտյան Եվրոպայի և Ասիայի զարգացած երկրներ : Պատրաստվում են մուտք Միացյալ Նահանգների շուկա: Ընկերության արտահանման ռազմավարությունը աշխարհագրական սահմանափակումներ
չունի:

Աշխարհի ամենամաքուր օղիներն արտադրող ընկերության օրինակը ցույց է տալիս հայի գիտական մտքի ու գործարար ջղի ներուժը` ապացուցելով, որ մեծ ցանկության և նպատակասլացության դեպքում Հայաստանում հնարավոր է արտադրել ամենաբարձր որակի ապրանքներ, որոնք լրջագույն մրցակից կարող են դառնալ միջազգային շուկայում՝ ապահովելով երկրի տնտեսական հզորացում և Հայաստան պետության բարձր վարկանիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում