Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին. ՊԵԿ

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

«Հուշագրի յուրաքանչյուր կետի կյանքի կոչման պարագայում կարճ ժամանակում կհասնենք «Մեկ պատուհան» գաղափարի իրագործմանը: Ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հարևան երկիր մուտք գործելու ընթացակարգերն ավելի դյուրին կդառնան»,-նշել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հայաստանի և Իրանի միջև ուղևորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար կողմերն իրենց երկրների կառավարությունների առջև հանդես են գալու Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնությամբ: Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և փոխադարձ առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների` մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ և ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների համար հարևան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի և Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ:

«Մաքսային ոլորտն իր ուղղակի ազդեցությունն ունի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաև պարզ և արագ կդարձնի տարանցումը: Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաև Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա»,-նկատել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը:

Գործընկերները դիտարկել են նաև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության հեռանկարները: Քննարկվել է ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է ձևավորել համատեղ կոմիտե: Նախագիծը միտված է սահմանային անցման գործընթացների և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը՝ կրկնություններից խուսափելու, ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու համար:

«Փոխանակելու ենք սպիտակ դաշտում գործող տնտեսվարողների ցանկը, որպեսզի վերջիններն ավելի դյուրին ընթացակարգերով անցնեն մաքսային հսկողությունը: Դա չի վերաբերում մաքսանենգներին. երկու երկրները շարունակելու են նրանց դեմ պայքարը»,-վստահեցրել է Վ. Հարությունյանը:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքի շրջանակում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարին՝ իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին փոխանցելու ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ Իրանի փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում