Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Ծառուկյանի վերադարձը հնարավոր է անկուսակցական շարժման տեսքով

Քաղաքական դաշտում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում նոր կուսակցություններ, նոր շարժումներ են ի հայտ գալիս: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ ընտրությունների մոտենալուն պես ոչ իշխանական քաղաքական ուժերը, ռեալ գնահատելով իրենց ռեուրսները, փորձում են ինչ-որ ձևաչափերով հանդես գալ, դաշինքներ կազմել և այլն:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա ևս մեկ ուղղություն՝ աշխարհաքաղաքական. «Այս նախընտրական պրոցեսներում կլինեն համախմբումներ, որոնք հստակ պրոարևմտյան, պրոռուսական ուղղվածություններ կունենան: Իշխանություններին ևս ձեռնտու է, որ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված լինի»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ թե՛ փորձառու կուսակցությունները, թե՛ նորաստեղծները եկել են այն  եզրակացության, որ միայնակ գործելու ռեսուրս չկա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձին, քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ նրա վերադարձը կարող է զգալի ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա, որովհետև որոշակի հաշվարկներ կարող են վերանայվել:

«Բողոքական ընտրազանգվածի լյումպենիզացված տարրը Հայաստանում տարեցտարի ավելանում է, դա այն խումբն է, որը գնում է ցանկացած քաղաքական ուժի հետևից, որն, իր կարծիքով, ավելի ռադիկալ կարող է հանդես գալ, որը խորհրդանշում է ինչ-որ ուժ, Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը կարող է նրանց հիասթափացնել այն առումով, որ Ծառուկյանը հեղափոխությանը դեմ է, համենայնդեպս իր վերջին շրջանի ելույթներում խոսում է այդ մասին: Այսինքն՝ իրենց պատկերացմամբ՝ Ծառուկյանը գիտակցվում էր որպես հեղափոխության սիմվոլ, հիմա նա բացառում է նման հնարավորությունները, և եթե վերադառնում է, նշանակում է՝ այլ կարգախոսներով է հանդես գալիս: Կարծում եմ՝ այս առումով բողոքական ընտրազանգվածը կարող է որոշակի հիասթափություններ ունենալ և փորձել նոր առաջնորդներ գտնել»,- նշեց Վ. Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ Ծառուկյանի վերադարձը տեսականորեն հնարավոր է, և ավեի շատ հնարավոր է, որ Ծառուկյանի վերադարձը անկուսակացական շարժման տեսքով կլինի, և ինքն, անկասկած, այդ շարժման առաջնորդը կլինի: «Գոնե այս առումով նույն քաղաքական գետը չի մտնի: Այլ հարց է, որ ԲՀԿ-ում եթե համոզվեն, որ Ծառուկյանը լրջորեն տրամադրված է վերադառնալ, ապա կպայքարեն, որպեսզի հենց ԲՀԿ-ով վերադառնա: Բոլորը հասկանում են, որ դա ավելի շատ ձայն կբերի»,- նշեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում