ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը, ով ավելի վաղ հանդես էր գալիս գործող նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման չեղարկման մտադրությամբ, հայտարարել է, որ պատրաստ է պահպանել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի որոշ տարրեր։
Wall Street Journal-ի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ Սպիտակ տանը գործող նախագահի հետ հանդիպումը ստիպել է իրեն փոխել կարծիքը այդ օրենքի մասին։
Թրամփը պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում Օբաման խնդրել է իրեն վերանայել բարեփոխման չեղարկման մասին որոշումն ու պահպանել գոնե 2 դրույթ։
«Ես ասացի նրան, որ կմտածեմ նրա առաջարկի մասին, հարգանքից ելնելով ես դա կանեմ»,-հայտարարել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ներկա տեսքով բարեփոխումը չի պահպանվի։









































