Եգիպտոսի երիտասարդական հասարակական «Տամարուդ» («Խռովություն») շարժումը, որը միլիոնանոց բողոքի ակցիաներ էր կազմակերպել հունիսի 30-ին, ինչն էլ հանգեցրեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալմանը, հրաժարվել է հանդիպել Կահիրե ժամանած ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնի և Լինդսի Գրեմի հետ: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
«Մենք արդեն հոգնել ենք Եգիպտոս կատարվող օտարերկրյա անվերջ այցերից: Մենք պահանջում ենք եգիպտացի ժողովրդին հանգիստ թողնել, թույլ տալ նրան ինքնուրույն ընտրել իր ճակաատագիրը և սեփական որոշումներն ընդունել»,- հայտարարել է շարժման առաջնորդ Մահմուդ Բադրը Facebook-ի իր էջում:
Երեկ երեկոյան սենատորները Կահիրե էին ժամանել ռազմական ողղաթիռով: Երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարակով՝ նրանք ակտիվ բանակցություններ կանցկացնեն ներքաղաքական ճգնաժամի բոլոր մասնակիցների հետ:








































