Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշությունների փուլ է բացում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ նման ընտրությունից հետո Ֆրանսիան պետք է ավելի ուժեղ դառնա, իսկ Եվրոպան՝ ավելի միասնական:
«Ամերիկայի ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին: Շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական է երկու դեմոկրատ պետությունների նախագահների հարաբերություններում: Այս ընտրություններն անորոշության շրջանի սկիզբ են դնում, պետք է հստակ և պարզ հայտարարել այդ մասին»,- հայտարարել է Օլանդը:







































