Tuesday, 14 07 2026
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Բոլորը Շիրակով են անցնում, թվում ա, թե Շիրակից են գնում. Դաշնակցական մարզպետը՝ արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում է նվազագույն խնդիրներին լուծման համար:

Դիտարկմանը, թե վարչապետը հորդորել է խնայողություններ կատարել, և հարցին, թե մասնավորապես ո՞ր ոլորտներում են կատարվելու խնայողությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ խնայողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, որտեղ հնարավոր է կատարել՝ առանց խանգարելու բնականոն գործունությանը:

Դիտարկմանը, որ Շիրակի մարզը մշտապես համարվել է աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող մարզ, և հարցին՝ ի՞նչ եք անելու, որ այդ չափանիշները նվազեն, պատասխանեց, որ վարչապետի հանձնարականով աշխատում են մարզի զարգացման հետ կապված ծրագրի շուրջ, և երբ պատրաստ լինի մարզի զարգացման ծրագիրը, այդ ժամանակ էլ կներկայացվի:

«Պետք է թղթին հանձնել այն, ինչն իրատեսական է, չի կարելի թղթին հանձնել անիրատեսական բաներ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Շիրակը չի կարելի համեմատել մյուս մարզերի հետ, քանի որ տարել է դաժան երկրաշարժ: «Մյուս մարզերում նման բան չի եղել, ենթակառուցվածքներ չեն վերացել, և մեկ քայլ մեզանից առաջ են: Աղքատության հիմնական պատճառներից մեկը դա է»,- նշեց մարզպետը:

Անդրադառնալով մարզի բնակարանային խնդիրներին՝ մարզպետը նշեց. «Բնակարանի խնդիր բոլոր մարզերում, բոլոր քաղքաներում էլ կա, բայց Շիրակի մարզում երբ որ ընտանքիքն աճում է, ուզում են առանձին ապրել, տնակներնէժան են, տնակ են գնում, եթե այդ տնակները չլինեին, մարդիկ բնակարաններ գնելու մասին կմտածեին»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ 2017-ին կավարտվի երկրաշարժից հետո անօթևան մնացածներին բնակարականով ապահովելու խնդիրը:

Մարզից անընդհատ ավտոբուսները լցված հեռանում են մարդիկ. այս դիտարկմանն ի պատասխան՝ մարզպետը նշեց. «Բոլոր տեղերից էլ գնում են: Բոլորը Շիրակով են անցնում, թվում ա, թե Շիրակից են գնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում