Ամեն տարի հոկտեմբերի 29-ին ողջ աշխարհում նշվում է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության կողմից 2006 թվականին՝ այդ հիվանդության կանխարգելմանն ուղղված հրատապ, ակտիվ գործողությունների կոչի նպատակով։
Օրվա առիթով անցկացվող միջոցառումների գլխավոր հանձնարարությունն է միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը խնդրի վերաբերյալ։ Միջոցառումների շրջանակում կարևորվում են նաև հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումները, սննդակարգի ճիշտ կազմակերպումը, ճիշտ և ժամանակին առաջին օգնության ցուցաբերումը։









































