Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Հալեպից եկած ամուսինները պատմում են այնտեղ տիրող սարսափելի վիճակի մասին

Հալեպից Հայաստան եկած Ժան և Գոհար Գալստյանները սարսափով են հիշում այնտեղ անցկացրած իրենց վերջին տարիները: Ամուսինները մի քանի օր է, ինչ Հայաստանում են, և Ժան Գալստյանի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գոհար Գալստյանն ասել է, որ տարիներ շարունակ Հալեպի ժողովուրդը նեղություն չի քաշել, մանավանդ տեղի հայությունն իր հեղինակությունն ու պատիվն է ունեցել: Հայն այնտեղ հարգանք, եկեղեցի, դպրոցներ ու ակումբներ ուներ:

«2011 թվականից սկսած քաղաքի վիճակը գնալով վատացավ, սարսափելի դաժան օրեր ունեցավ հայությունը: Արդեն վեց տարի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա, տաքանալու հնարավորություն չկա, ամիսներով ջուր չէինք ունենում: Հորեր էին փորում, որ մարդիկ գոնե հորերի ջուր խմեին»,- ներկայացրեց Գոհար Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք շատ նեղություններ են տեսել, բայց սեպտեմբերի 30-ի պատահածն այս ընտանիքը երբեք չի մոռանա: Գոհարի ներկայացմամբ՝ այդ օրն առավոտյան հրթիռներով սարսափելի ռմբակոծեցին քաղաքը, իսկ իրենց երեխաները դպրոցում էին:

«Վախի մեջ էինք, ամուսինս ապահով տուն բերեց երեխաներին: Մոտավորապես կեսօրին մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունն, անգամ հագուստ չկարողացա գտնել, ամեն ինչ այրվեց, փլատակ դարձավ: Ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին մնացել: Այնքան ծանր էր քարը, որ չկարողացա ամուսնուս հանել տակից, գոռում էի, օգնություն էի կանչում, որ գոնե մեկը լսեր ձայնս ու օգնության հասներ: Արյան մեջ կորած, վիրավոր վիճակում դուրս հանեցինք»,- արցունքները չկարողանալով քողարկել՝ պատմեց Գոհարը:

Երեխաներին ավերակների տակից կարողացել էին գտնել նրանց լացի ձայները լսելով: Հենց այդ օրն էլ որոշում էին կայացրել գալ Հայաստան: Ընտանիքը հանդիպել է բարերարի, որը նրանց համար Երևանում վեց ամսով տուն է վարձակալել: Ինչպես Գոհարն ասաց, այստեղ ամենակարևորն այն է, որ երեխաներն այլևս պայթող արկերի ձայնից չեն արթնանում, սակայն ֆինանսական խնդիրները, ինչպես Հալեպում, այնպես էլ Երևանում չեն նահանջում։ Հալեպահայ ամուսիններն այսօր աշխատանք են փնտրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում