Wednesday, 15 07 2026
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Գտնվել է հարկայինի կողմից պահանջվող գումարի մոտ 50 տոկոսը. «Շիրակ կենտրոն»

Գյումրու վագոն-տնակներում, ավելի քան քառորդ դար, անմարդկային պայմաններում գոյատևող անօթևան ընտանիքների համար բնակարաններ գնելու և նվիրելու պատճառով, «Շիրակ կենտրոնի» հանդեպ կիրառվող հարկային տեռորից ազատելու և կազմակերպության գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու նպատակով, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը, այսօր նվիրաբերեց հարկայինի կողմից պահանջվող գումարի մոտ 50 տոկոսը՝ 2 մլն 300 հազար դրամ:

Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներին և երեխաներին աջակցությանը նպատակաուղղված «Շիրակ կենտրոնի» բազմաթիվ ծրագրերի հովանավոր Վարդան Նազարյանի նվիրաբերած ողջ գումարը վճարվեց, որպես՝ գույքի օտարումից ստացված եկամտահարկ:

Հիշեցման կարգով նշենք, որ մոտ երկու ամիս առաջ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից 5 մլն դրամի չափով եկամտահարկի մուծման պահանջ էր ներկայացվել «Շիրակ կենտրոնին», նախորդ ամիսներին անօթևան ընտանիքների համար, Հայաստանում և արտերկրում կազմակերպված դրամահավաքների, անհատ բարերարների և տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների միջոցներով գնված 10 բնակարանների համար: Կազմակերպությունը այդ հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմել էր ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն: Ավելին կազմակերպության նկատմամբ սկսեցին տուժ ու տուգանքներ կիրառվել, պահանջվող գումարի մուծումը ձգձգելու պատճառաբանությամբ:

Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չուներ այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, պարտադրված դիմեց բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարեց դրամահավաք: Այս պահին արդեն իսկ վճարված է պահանջվող մայր գումարի շուրջ 60 տոկոսը: Ինչպես նաև շարունակվում է «Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք»ը:

Հ.Գ. Այսօր Գյումրու հարկայինից մեզ տեղեկացրեցին, որ իրենց կողմից պահանջվող գումարի մուծման ձգձգման պատճառով, զգալի տուժ ու տուգանքներ են կիրառվել «Շիրակ կենտրոնի» նկատմամբ՝ մոտ 2 մլն դրամ: Փաստորեն իշխանությունններին, մասնավորապես ՀՀ նախագահին, նորանշանակ վարչապետին, ՊԵԿ-ի հին ու նոր ղեկավարներին դիմելն ու սին հույսով սպասելը, նոր հարկային տուժ ու տուգանքների պատճառ դարձան, նաև զգուշացվեցինք, որ այսպես կոչված մայր գումարից մնացած 1.660.000 դրամը, որքան հնարավոր է շուտ պետք է մուծվի, որպեսզի տուժ ու տուգանքները ձնագնդի պես չմեծանան: Դե արի ու պետության փոխարեն անօթևաններին բնակարաններ նվիրիր…

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում