Wednesday, 22 07 2026
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

Լևոն Մկրտչյանը խոստանում է լուծումներ տալ եզդի համայնքի կրթական հարցերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվությ ան վարչությունից:

Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները:

«Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին:

Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, հետևաբար պետք է միասին լինենք` դրանց դիմակայելու և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու համար: Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել նախարարին կից հասարակական խորհրդի նիստին` որպես այդ խորհրդի անդամ` այդպիսով դառնալով համայնքի խոսնակը»,-նշել է նախարարը և հավելել. «Առ հասարակ, եթե համայնքում կա կոնկրետ կրթական հարց, ապա պետք է դրան անպայման լուծում տրվի»:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ կառավարությանը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվել եզդի համայնքին: «Մասնավորապես, ՀՀ 50 դպրոցում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն, որը մեր պատմության, մեր ժողովրդի գոյատևման համար շատ կարևոր է: Միայն Հայաստանում է, որ մենք կարողացել ենք ստեղծել գիր-գրականություն, մայրենի այբբենարան, հաղորդաշար, թերթ և այլն: Հետևաբար մենք գնահատում ենք պետության ողջ օժանդակությունը և շատ շնորհակալ ենք դ րա համար»,-նշել է Եզդիների ազգային միության նախագահը` բարձրացնելով եզդի ուսուցիչների վերապատրաստումների թվի ավելացման, ԵՊՀ-ում եզդիերեն դասավանդելու հնարավորության, դասագրքերի, դպրոցներում եզդիերենի դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ:

«Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Եզդիների ազգային միության նախագահ, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասա գրքերի համահեղինակ Ազիզ Ամարի Թամոյանը և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի Եզդիերեն հաղորդման ղեկավար, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Հասան Մախմուդի Թամոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մանկավարժներ Օմար Հասանի Այիբյանը և Սանամ Խդրի Ավդալյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Ժենիկ Զորաբի Բրոյանը, Գյուլփերի Քյարամի Թամոյանը, Ռոստամ Քյամիլի Հասանյանը և Ազիզ Սայիդի Մուրադովը` ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում