Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում Beeline-ի ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

Beeline-ը հայտարարում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Քարտային հեռախոսներից հնարավոր է զանգել ինչպես քարտի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում։

Թե առանց քարտի, թե քարտի միջոցով անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։

«Մենք շարունակում ենք արդիականացնել ֆիքսված հեռախոսակապը, և հերթական անակնկալը Հայաստանի բնակիչների համար կլինի այն, որ փողոցներում տեղադրված Beeline-ի քարտային հեռախոսներից հնարավոր է անվճար զանգել դեպի Beeline ֆիքսված ցանց ողջ Հայաստանով մեկ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու մեր այս նախաձեռնությունը ունի վառ արտահայտված սոցիալական բաղադրիչ և մեկ անգամ ևս  ապացուցում է մեր սերը և հոգատարությունը բաժանորդների նկատմաբ։ Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված ծրագրերի շնորհիվ փորձում է օգնել մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը, իսկ անվճար զանգեր կատարելու հնարավորությունը խիստ օգտակար է և արդիական։ Առանձին նշեմ, որ մեր քարտային հեռախոսներից կարող են օգտվել ոչ միայն մեր բաժանորդները, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Քաղաքային ավտոմատ հեռախոսները հանդիսանում են Երևանի և Հայաստանի պատմության անբաժանելի մասնիկ, և մենք Beeline-ում որոշեցինք չփակել պատմության այս էջը, այլ տալ դրան երկրորդ կյանք։ Այդ իսկ պատճառով մենք վերանորոգեցինք մեր քարտային հեռախոսները և այժմ հնարավորություն ենք տալիս Հայաստանի բոլոր բնակիչներին անվճար օգտվելու դրանցից։ Կցանականայի տեղեկացնել, որ այս նախաձեռնության շրջանակում, 2016թ–ի հոկտեմբերի 20-ին Beeline–ը կանցկացնի հատուկ ակցիա։ Որպես հուշում, թե ինչպես մասնակցել ակցիային և ստանալ նվեր Beeline–ից, կարող եմ ասել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները լինեն ուշադիր մոտակայքում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

ee3a4710322d4d0aef739fcfba6e8320068e587be3cc64008fpimgpsh_fullsize_distr

9c3a17fcff608d5e77a8015fa487daea6b58bf2871c1876091pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում