ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները որակել է 1973-ից ի վեր ամենավալարվածը, տեղեկացնում է Associated Press-ը:
«Ընդհանուր իրավիճակը բավականին վատ է, 1973-ից սկսած՝ ամենավատթարը»,- ասել է Չուրկինը՝ ընդգծելով, որ չնայած երկու երկրների միջև Սիրիայի հարցով տարաձայնություններին՝ այնուամենայնիվ, երկու երկրներն էլ շարունակում են աշխատանքը ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:










































