Monday, 06 05 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Այսօրվա Ռուսաստանը ողջ մարդկության և Հայաստանի թշնամին է. Հայրիկյան

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժովը: Արդյո՞ք Հայաստանի  անդամակցումը ՀԱՊԿ-ին արդարացված է թե ոչ: Այս տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը կատարե՞լ է իր պարտավորությունները՝ Հայաստանի մասով. տարբեր ժամանակահատվածներում տեսել ենք Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիա, բայց ՀԱՊԿ-ի կողմից արձագանք չի եղել: Հիմա, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը, կարո՞ղ ենք առաջընթաց ակնկալել: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ միջազգային կառույցները ձևավորման երկու սկզբունք ունեն. մեկի հիմքում ընկած են արժեքներ, մյուսի հիմքում ընկած են ամբիցիոզ, կայսերապաշտական շահեր:

«ԵՏՄ-ն ձևավորվեց որպես նոր միավորում, բայց այնտեղ արժեքներ չկան, տնտեսական համագործակցության խնդիրներ կան: Իսկ ԵՄ-ի հիմքում, որ արդեն 60 տարուց ավելի է ձևավորվել է, միայն արժեքներն են , մարդու իրավունքներ, ժողովրդավարություն… Եթե այդ տեսանկյունից ենք նայում ՀԱՊԿ-ին և մյուս կառույցներին, որոնցում ընդգրկված է Ռուսաստանը, տեսնում ենք, որ դրանց բոլորի հիմքում ընկած են Ռուսաստանի հավակնությունները: Եթե կառույցը կայսերապաշտական է, իրավունք ունես ասելու, որ դա ֆաշիստական, ստոր, խտրականությունները քողարկող միավոր է:

Օրինակ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը երկու անգամ ավելի թանկ վճարի գազի դիմաց, քան Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ուկրաինան: Բարեկամ Ռուսաստանը ոչ միայն կրկնակի – եռակի թանկ գներով է մեզ գազ վաճառում, այլ նաև լծակներ օգտագործելով՝ թույլ չի տալիս այլընտրանքային շուկաներ որոնել: Այս բոլորը ցույց են տալիս, որ Ռուսաստանն ունի իր հետին մտքերը: Թե վաղը Ռուսաստանը ինչպիսին կլինի, չգիտեմ, բայց այսօվա Ռուսաստանը ողջ մարդկության և Հայաստանի թշնամին է:

Լինել մի կառույցում, որ 21-րդ դարում խոսում է իր նեխած-փտած ատոմային միջոցներն օգտագործելու մասին… 2 տրիլիոն ՀՆԱ արդյուք ունեցող երկիրը համարձակվում է 50 տրիլիոն ՀՆԱ ունեցող համակարգի հետ ուժային դիրքերից խոսել: Ռուս մասնագետների տվյալներով՝ լավագույն դեպքում Ռուսաստանը երկու շաբաթ կարող է դիմանալ, այն էլ հակառակ կողմից միջուկային զենք չօգտագործելու դեպքում: «Գժական» դրսևորման ականատեսն ենք, և դրա գլխավոր դերակատարը ստեղծել է կառույցներ և ձևական ժողովներ է անում»,- նշեց Պ. Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում