Tuesday, 14 07 2026
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը

Դատական հայց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի դեմ

Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրինությունը դատական հայց է ներկայացրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ի դեմ, որի հրահանգով լուծարվել է ՋՀՀՎ-ն, և շուրջ 40 հոգի ազատվել են աշխատանքից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՋՀՀՎ տնօրինության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են արդարության վերականգնման համար, վերականգնելու են իրենց աշխատատեղերը և խոչընդոտելու են «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ապօրինի գործողությունները:

Այս հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Երևան ջուր» ՓԲԸ-ի ՋՀՀՎ մասնագետ Տիգրան Հարությունյանի հետ.

– Ի սկզբանե ի՞նչ նպատակով էր ստեղծվել ՋՀՀՎ-ն:

– Նախ ասեմ, որ այս կառույցը ստեղծվել էր 3 տարի ժամկետով, և ի սկզբանե մեր ֆրանսիացի նախագահն ասում էր, որ այս կառույցի ստեղծումն անհրաժեշտություն է, և մեր նպատակը պիտի լինի համապատասխան միջացոռումների, ստուգումների միջոցով բարելավել Երևան քաղաքի ջրամատակարարման վիճակը, երևան հանել այս համակարգում եղած խնդիրները և փորձել գտնել դրանց լուծումները:

– Ամփոփ կներկայացնե՞ք՝ սկզբնական շրջանում ի՞նչ միջոցացումներ եք իրականացել, ի՞նչ խախտումներ եք արձանագրել, և ի՞նչ է ձեռնարկվել այդ ուղղությամբ:

– Մեր մեկ տարվա գործունեության արդյունքում 15,305 ակտ ենք կազմել: Մեր համապատասխան մասնագետներն այցելել են սպառողներին, ստուգումներ իրականացրել, որի արդյունքում ստացել ենք այս պատկերը։ Եվ սա այն դեպքում, երբ մենք ուսումնասիրել ենք ընդամենը Երևան քաղաքի մեկ քառորդը: Հետագայում պիտի ընդգրկեինք նաև մնացած տարածքները: Ասեմ, որ այս ակտերի հիման վրա շուրջ 166 միլիոն դրամ է գանձվել:

– Ի՞նչ պատճառաբանությամբ լուծարվեց ՋՀՀՎ-ն, եթե այն ամբողջությամբ իրականացնում էր իր գործառույթները և ստանում նախատեսված ցանկալի արդյունքը:

– Իրենք չէին պատկերացնում, որ մենք կարող ենք այսքան օպերատիվ աշխատել և, կոպիտ ասած, պատռել դիմակներ ու ցույց տալ «Վիոլա» ընկերության երևանյան գրասենյակի իրական պատկերը:

Ի միջի այլոց, սկզբում երբ մենք տեսանք, որ մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտված ապօրինությունների վերացման ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվում,- իսկ մենք ջրի լուրջ կորուստներ էինք հայտնաբերել,- նամակով դիմեցինք նաև իրենց վերադասին՝ Ֆրանսիա, էլեկտրոնային փոստով ուղարկեցինք տվյալները և ասացինք, որ ձեր կառավարիչն այստեղ ոչ բարեխիղճ աշխատանք է կատարում, վատնում է ՀՀ բնական հարստությունը: Սրան հաջորդեց մեր էլեկտրոնային փոստերի անջատումը: Մեզ ասացին, որ ստրուկտուրային փոփոխություններ են լինելու։ Որոշումը կայացվեց մեկ օրվա մեջ, ուղարկվեց մեզ, և մենք այլևս ազատված ենք աշխատանքից, իսկ իրենք այլ աշխատանք էլ չունեն մեզ առաջարկելու:

– Պարոն Հարությունյան, այս գործով զբաղվող փաստաբանը նշեց, որ ֆրանսիացին իր երկրում կամ Եվրոպայում նման բան չէր համարձակվի անել, բայց այստեղ նման անօրինական գործունեություն է իրականացնում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է խնդիրը, գուցե նա այս ընթացքում հասցրել է յուրացնել հայկական մենթալիտետի, դատաիրավական համակարգի որոշ առանձնահատկություններ, և հետևել այն պաշտոնյաների օրինակին, որոնք ապօրինի գործունեություն են ծավալում ու մնում անպատասխան:

– Կարող է՝ նաև այդ պատճառով է: Այսինքն, ինչ-որ պետք է՝ այն է յուրացրել: Այն, ինչը կարող է խանգարել իրեն, իր կազմակերպությանը, առաջնորդվում է ֆրանսիական մենթալիտետով, իսկ ինչը կխանգարի գրպանին՝ արդեն հայկական մենթալիտետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում