Մադրիդի «Ատլետիկո»-ի ավագ Գաբին խոսել է իր թիմի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
««Ատլետիկո»-ի հետ նոր պայմանագիր կնքելը պարտավորեցնում է ինձ: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար:
Ուրախ եմ, որ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ եմ և կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ իմ թիմին», – ասել է Գաբին:
Նշենք, որ Գաբիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2018 թվականի ամառը:






































