«ՏԻմ ընտրությունները նորից ապացուցեցին այն միտումը, որ կար վերջին մի քանի տարիներին. որոշակի անտարբերություն կա բնակչության մի ստվար զանգվածի մոտ ցանկացած ընտրական գործընթացի նկատմամբ»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրաարձ կատարելով օրերս կայացած ՏԻՄ ընտրություններին:
Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններում, մասնավորապես Գյումրիում և Վանաձարում մասնակցության տոկոսը ցույց է տալիս, որ ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ բնակչության մեծ մասը չի հավատում, որ ընտրությունների միջոցով իր կյանքում ինչ-որ բան կարող է փոխվել և գերազադասում է չմասնակցել ընտրություննեին:
«Ընտրություններին մասնակցում են միայն նրանք, ովքեր շահագրգռված են: Իշխանությունը տարբեր մեթոդներով կարողանում է շահագրգռել իր ընտրազանգվածին՝ սկսած ընտրակաշառքից մինչև խոստումներ: Իսկ ոչ իշխանական քաղաքական ուժերը չեն կարողանում մոբիլիզացնել իրենց ըտրազանգվածին:
Զարմանալի չէ, որ բողոքական ընտրազանգվածը անտարբերություն է ցուցաբերում ընդդիմության նկատմամբ, որովհետև ընտրական գործընթացում ընդդիմադիր ուժերը զբաղված էին իրար մեղադրելով, իրար մեջ հաշիվներ մաքրելով: Բնականանբար վստահությունն էլ ավելի նվազեց»,- նշեց քաղտեխնոլոգը:
Նրա կարծիքով՝ միակ ճանապարհը, որով հնարավոր է մոբիլիզացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, դա մեկ բևեռով հանդես գալն է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































