Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Խաչատուրովը կդառնա՞ ՀՀԿ նոր թև

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին ներկայացնելով ԱԽ քարտուղարի նոր պաշտոնում՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Խաչատուրովը փաստորեն այլևս հանդես է գալու քաղաքական գործչի կարգավիճակում: Իհարկե, ֆորմալ առումով դա գաղտնիք կամ նորություն չէ, երբ մարդը այլևս տեղափոխվում է ոչ զինվորական պաշտոնի, եթե նույնիսկ հանդիսանում է գեներալ:

Սակայն, խոսելով նրա նոր պաշտոնի մասին, Սերժ Սարգսյանը միանգամայն կարող էր չշեշտել, որ Յուրի Խաչատուրովը այժմ քաղաքական գործչի կարգավիճակում է: Առավել ևս, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը խոշոր հաշվով երբեք էլ ինքնին չի ենթադրել ակտիվ քաղաքական գործունեություն:

Իհարկե նոր Սահմանադրությամբ դրա լիազորությունն ընդլայնված է, կարգավիճակը խորհրդակցական կառույցից բերված է որոշում կայացնող կառույցի մակարդակի, սակայն այդ ամենով հանդերձ ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը պայմանականորեն է հնարավոր անվանել քաղաքական գործչի պաշտոն: Եվ այդ իմաստով, եթե Սերժ Սարգսյանն ընդգծում է` հարկ է համարում ընդգծել, որ Խաչատուրովը այլևս քաղաքական գործիչ է, ապա պետք է եզրակացնել, որ նրա այդ կարգավիճակը ինչ որ կերպ տեղավորվում է ապագա քաղաքական ծրագրավորումների սարգսյանական սցենարներում կամ տարբերակներում: Թե ինչպես, ավելի պարզ կդառնա գուցե նոր պաշտոնում և նոր կարգավիճակում Յուրի Խաչատուրովի գործունեությունից: Առայժմ այս նոր իրողությունը հետաքրքրական է այսպես ասած հնի դիտարկման ֆոնին:

Զբաղեցնելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում և´ հանրության մոտ, և´ բանակում: Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանության նախարար` արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլևս անթաքույց էր: Միաժամանակ, Յուրի Խաչատուրովը, զբաղեցնելով ԶՈՒ կառավարման կարևորագույն պաշտոն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈՒ բնագավառում կատարվող և հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաև բանակում ողբերգական դեպքերի համար: Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ: Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը: Եվ արդյո՞ք այդ հովանու շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈՒ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում իհարկե ոչ գերկարևոր և նշանակալից, սակայն խորհրդանշական իմաստով նկատելի պաշտոնում: Եվ ավելին` Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ:

Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձևավորվի որոշակի քաղաքական թև կամ տիրույթ: Այս համատեքստում հետաքրքրական է, թե արդյոք Խաչատուրովը քաղաքական գործչի իր կարգավիճակում կանդամագրվի՞ Հանրապետական կուսակցությանը:

Ի վերջո, առավել ևս խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում տարօրինակ կլինի բարձր պաշտոն զբաղեցնող անկուսակցական գործչի առկայությունը, եթե խոսվում է կուսակցությունների դերակատարության բարձրացման և քաղաքական համակարգի զարգացման մասին:

Այսինքն՝ շատ հավանական է, որ Յուրի Խաչատուրովը տեղավորվում է այն «նոր ոգու» շրջանակում, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՀՀԿ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանին: Ըստ ամենայնի՝ Յուրի Խաչատուրովն էլ կլինի «նոր ոգի» օպերացիայի մեկ այլ մասնակից կամ ՀՀԿ նոր ոգի մեկ այլ «ներկրող»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում կձևավորի մրցակցային միջավայր, այսպես ասած՝ «նոր ոգու» մրցակցային «ներկրումներ»: Ընդ որում՝ ակնհայտ է նաև, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ինքնին թերևս այդքան էլ հարմար թեկնածու չէ, այդքան էլ մեծ պոտենցիալ չունի ինքնաբավ քաղաքական գործունեության համար, ինչը նշանակում է, որ նա կունենա իր նոր կարգավիճակում ինքնապահպանման համար Սերժ Սարգսյանի աջակցության կարիքը:

Այսինքն՝ ՀՀԿ-ում հավանաբար կձևավորվի կամ կարող է ձևավորվել մի նոր տիրույթ` Խաչատուրովի անվան ներքո, որն իրականում բավական կառավարելի կլինի Սերժ Սարգսյանի համար: Ընդ որում՝ Խաչատուրովի քաղաքական գործունեության «արեալն» ըստ ամենայնի կընդգրկի այսպես ասած ուժային բովանդակության տիրույթ՝ փաստացի ՀՀԿ-ի երկրապահական թևը դնելով արդեն ոչ թե նախկին երկրապահ, ազատամարտիկ կամ դաշտային հրամանատարների, այլ կադրային զինվորականի «հրամանատարության» ներքո: Այդպես, Սարգսյանը ՀՀԿ-ում կարող է փաստորեն ձևավորել իր համար կառավարելի երկու նոր թև` Կարեն Կարապետյանը «տեխնոկրատական-մենեջերական» նոր իմիջով, և Յուրի Խաչատուրովի «ուժային» թևը, որը կլինի երկրապահա-դաշտային թևի «պրոֆեսիոնալ զինվորական» տրանսֆորմացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում