Ամերիկացի հոգեբանները փոխադարձ կապ են գտել կաթնասունների հորանջելու տևողության և գլխուղեղի չափերի միջև: Դրան վերաբերյալ հետազոտությունը հրապարակվել է Biology Letters պարբերականում, իսկ ավելի կարճ՝ Science News-ում:
Գլխուղեղի կեղևում նեյրոնների ավելի քիչ քանակությամբ կենդանիները հորանջում են ավելի արագ, քան զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները:
Բոլոր կաթնասուններից ավելի երկար են հորանջում կապիկները, քանի որ նրանց գլխուղեղի կեղևում հաշվվում է 12 միլիոն նեյրոն: Ամենաարագը հորանջում են մկները՝ 1.5 վայրկյան:
Դա գիտնականները բացատրում են այն բանով, որ հորանջելը ավելացնում է արյան ներհոսքը ուղեղ և նպաստում դրա հովացմանը: Ինչքան խոշոր է կենդանու գլխուղեղը, այնքան երկար ժամանակ է խլում դրա հովացումը: